Logo

Այլընտրանք Հալանդին. «Ռեալը» ևս 1 խոշոր տրանսֆերային թիրախ ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:21 / 12.04.2022ՍՊՈՐՏ
Կևին դե Բրույնե

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»՝ հայտնում է Todofichajes-ը:

Մադրիդի «Ռեալը» տարբերակներ է փնտրում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակման գիծն ուժեղացնելու համար, որոնցից մեկը կլինի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։

Նշվում է, որ տրանսֆերը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե Մադրիդի «Ռեալը» չկարողանա ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» կարող է Դե Բրույնեի համար պահանջել մոտ 100 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը Կևինի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա