Logo

Այն, ինչ պետք է իմանալ Մեյսի Ուիլյամսի, նույն ինքը՝ Արյա Սթարքի մասին

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 16.05.2019Կինո
arya stark - Այն, ինչ պետք է իմանալ Մեյսի Ուիլյամսի, նույն ինքը՝ Արյա Սթարքի մասին

Այս նյութի հերոսուհին «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ  Մեյսի Ուիլյամսն է:

1. Մեյսի Ուիլյամսը ծնվել է 1997 թ. ապրիլի 15-ին Բրիսթոլում, Անգլիա:Մեյսին տան 4 երեխաներից մեկն է:

Աղջկա մայրն աշխատում էր քաղաքի համալսարանում:

Մեյսին փոքր էր, երբ ծնողներն ամուսնալուծվում են: Կարճ ժամանակ անց մայրը նորից ամուսնանում է, և երեխաների հետ տեղափոխվում է Սոմերսեթի կոմսություն, որտեղ և ապրում էր Մեյսիի խորթ հայրը:

2. Սոմերսեթում Մեյսին ավարտում է դպրոցն ու կրթությունը շարունակում Նորթոն Հիլի դպրոցում: Այստեղ նա սովորում էր խորեոգրաֆիա և դերասանական արվեստ: Մեյսին աչքի էր ընկնում իր առաջադիմությամբ, իսկ ուսուցիչներն էլ վստահ էին, որ պարարվեստի բնագավառում  աղջկան մեծ ապագա է սպասվում:

Ոչինչ հենց այնպես չի լինում: Պարը Մեյսիի համար ճանապարհ է հարթում դեպի կինեմատոգրաֆ: Մեյսին տարբեր մրցույթների է մասնակցում և նրան սկսում են նկատել:Փարիզում կայանալիք պարային մրցույթից հետո արդեն Մեյսին սեփական ագենտ ուներ, որի օգնությամբ էլ սկսում է հաճախ մասնակցել քասթինգներին:

3. Աղջկա իրական անունը Մարգարետ Կոնստանս է, սակայն նա այնքան է տարվել կոմիքսներով, որ իրենով է արել իր շատ սիրելի “The Perishers” կոմիքսի հերոսուհու՝ Մեյսիի անունը:

a 5 960x540 - Այն, ինչ պետք է իմանալ Մեյսի Ուիլյամսի, նույն ինքը՝ Արյա Սթարքի մասին

4. Առաջին խորը հիասթափությունը սպասում էր Մեյսիին…

Աղջիկը մասնակցում էNanny McPhee and the Big Bang” ֆիլմի երկրորդ մասի քասթինգին: Առանց բեմական արվեստի լուրջ կրթության այս  աղջիկը գերում է բոլորին և հաղփահարելով տարբեր փուլեր հասնում է ֆինալին, սակայն այստեղ նա իր տեղը զիջում է Լիլի Վուդսին:

MV5BMTI5NDUxNDU4OF5BMl5BanBnXkFtZTcwNDk1NjM1Mw@@. V1  960x1422 - Այն, ինչ պետք է իմանալ Մեյսի Ուիլյամսի, նույն ինքը՝ Արյա Սթարքի մասին

5. Ցավոք, սա Մեյսիի միակ հիասթափությունը չէ: Պարտությունները հաջորդում են մեկը մյուսին, սակայն Մեյսին չի հանձնվում:Առանց արևէ ակնկալիքի Ուիլյամսը մասնակցում է «Գահերի խաղի» (“Game of Thrones”) քասթինգին: Նա պետք է 5 փուլ անցներ, սակայն այնքան համոզիչ է խաղում, որ նրան միանգամից հաստատում են Արյա Սթարքի դերի համար:
Այսօր դժվար է պատկերացնել այս մեծամասշտաբ նախագիծն առանց այս աղջնակի: Արյա Սթարքը սերիալի ամենասիրված և կարևոր կերպարներից մեկն է, մեծն Նեդ Սթարքի և Քեյթելին Սթարքի անվախ դուստրը:
Եվ այսպես ՝ «Գահերի խաղով» մեկնարկում է աղջկա դերասանական կարիերան. նա  ընդամենը 12 տարեկան էր:
arrya 1 960x1442 - Այն, ինչ պետք է իմանալ Մեյսի Ուիլյամսի, նույն ինքը՝ Արյա Սթարքի մասին

6. Սա մեծ հաջողություն էր, այո՛: Արյայի շնորհիվ Մեյսին արժանանում է մի քանի հեղինակավոր մրցանակների, որոնցից հատկապես մեծ ուշադրոթյան է արժանի 2015 թ. «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում ստացած «Սատուրն» մրցանակը:

7. Հաջողությունը չի «կուրացնում» աղջկան: Սերիալի նկարահանումների ողջ ընթացքում Մեյսին ամբողջովին նվիրվում է գործին, անում այն, ինչ իր ուժերի սահմաններում է և աելին: Հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ բառի բուն իմաստով ապրել, մտածել և շնչել է իր հերոսուհու պես:

Ի դեպ, Մեյսին մեծ զոհողության է գնացել Սթարքի համար:Երբ գալիս է կարիերայի և ուսումը շարունակելու միջև ընտրություն կատարելու ժամանակը՝ Մեյսին առանց երկար-բարակ մտածելու ընտրում է կարիերան, իսկ ծնողները ոչ միայն չեն հանդիմանում նրան, այլև՝ աջակցում են, քանի որ վստահ էին, որ աղջիկը չի հիասթափեցնի:Եկեք խոստովանենք, որ այդպես էլ եղավ…

 

տես նաև՝ Այն, ինչ պետք է իմանալ Լինա Հիդիի, նույն ինքը՝ Սերսեա Լանիսթերի մասին

 

8. Եվս մեկ հետաքրքիր փաստ՝ թեպետ Մեյսիի տարիքը չէր համապատսխանում իր էկրանային հերոսուհու՝ Արյա Սթարքի տարիքին, կարճահասակ լինելու շնորհիվ Մեյսին չի մատնում Արյային և նրան թույլ են տալիս մինչև վերջ մնալ մեզ հետ: Այստեղ են ասել. «Չկա չարիք, առանց բարիք»:

9. Սցենարով Արյան կուրանում է: Աղջիկը ոսպնյակներ (լինզա) էր կրում, ինչը թեպետ թույլ չէր տալիս Ուիլյամսին լավ տեսնել, բայց օգնում է ճշմարտանման երևալ կույր Արյայի կերպարում:

ar 1 960x720 - Այն, ինչ պետք է իմանալ Մեյսի Ուիլյամսի, նույն ինքը՝ Արյա Սթարքի մասին

9. Սովորաբար դերասան-դերասանուհիները և այն կերպարները, որոնց նրանք մարմնավորում են փոխազդում են մեկը մյուսի վրա և Մեյսին ևս բացառություն չէ: Աղջիկնս այնքան է տարվում Արյայով, որ ինքն էլ դառնում ըմբոստ, ինքնասածի և խիզախ:
Հենց այս հատկություններն էլ օգնում են նրան Heatstroke” և “Gold” ֆիլմերում նկարահանվելիս: Երկու ֆիլմերում էլ Մեյսիին բաժին են հասնում ըմբոստ հերոսուհիների կերպարներ:

10. Արյային մարմնավորելու համար Մեյսին ստիպվսծ եղավ զարգացնել իր ձախ ձեռքի աշխատանքը: Մեյսին սովորում է գրել և կռվել ձախ ձեռքով:

 

տես նաև՝ Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

 

11. Մեյսին տանել չի կարողանում դաժանությունը, որը տիրում է «Գահերի խաղում» և ամեն անգամ նման տեսարաններ դիտելիս փակում է աչքերը:

Նա նաև խոստովանել է, որ մինչ օրս չի ընթերցել Ջորջ Մարտինի “A Song of Ice and Fire” («Սառույցի և կրակի երգ») ստեղծագործությունը, քանի որ վստահ չէ, որ կկարողանա տանել արյունալի տեսարանների նկարագրությունները:

martin 960x1141 - Այն, ինչ պետք է իմանալ Մեյսի Ուիլյամսի, նույն ինքը՝ Արյա Սթարքի մասին

12. «Գահերի խաղը» Մեյսիին ոչ միայն հանրաճանաչ դարձրեց, այլև՝ սերիալի շնորհիվ աղջիկը նոր ընկերներ ձեռք բերեց: Օրինակ ի դեմս Սոֆի Թըրների  (Սանսա Սթարք) Մեյսին ձեռք է բերում իր ամենամտերիմ ընկերուհուն:

aaaaaaaaa 960x1282 - Այն, ինչ պետք է իմանալ Մեյսի Ուիլյամսի, նույն ինքը՝ Արյա Սթարքի մասին

13. Մեյսիին կարող եք տեսնել նաև Doctor Who” հեռուստասերիալի 9-րդ եթերաշրջանում, որն էկրաններ է բարձրացել 2015 թ.: 

aaaaa 960x640 - Այն, ինչ պետք է իմանալ Մեյսի Ուիլյամսի, նույն ինքը՝ Արյա Սթարքի մասին

14. Մեյսին կենդանիների պաշտպան է: Նա ոչ միայն տանել չի կարողանում էկրաններին տիրող բռնությունը, այլև՝ կենդանիների հանդեպ բռնության դրսևորումները: Մեյսին «Դելֆին» նախագծի ակտիվ մասնակից է: Նախագծի գերխնդիրն է մարդկանց տեղեկացնել, որ դելֆինները վտանգված են և մեր օգնության կարիքն ունեն:

15. Մեյսին հանդիպում էր բրիտանացի մրցավարորդ Օլլի Ջեքսոնի հետ: 2017 թ. Սուրբ Վալենտինի օրը աղջիկը սիրելիի հետ Ինստագրամում լուսանկար  է տեղադրել:

o 960x1365 - Այն, ինչ պետք է իմանալ Մեյսի Ուիլյամսի, նույն ինքը՝ Արյա Սթարքի մասին

Ի դեպ Մեյսին համացանցի ակտիվ օգտատեր է: Այսօր Ինստագրամում աղջիկն ունի ավելի քան 10 000 000 հետևորդ: Նա ակտիվ է նաև Թվիթթերում:

16. Մեյսին նկարահանվել է նաև Seafret խմբի “Oceans” երգիտեսահոլովակում:

 

17. Մեյսիի մասնակցությամբ նոր ֆիլմ է «Նոր մուտանտներ» (“The New Mutants“) ֆիլմը, որն էկրաններ է բարձրանալու 2020 թ.:

Այն 5 մուտանտների մասին է, որոնք օժտված են գերբնական կարողություններով:

տես նաև՝Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա