Logo

Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 25.04.2019Կինո
al - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

Կենդանի լեգենդ Ալ Պաչինոյի 79 ամյակի կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում նրա մասին փաստեր:

1. Ալֆրեդո Ջեյմս Պաչինոն, կամ նույն ինքը՝ Ալ Պաչինոն ծնվել է 1940 թ. ապրիլի 25-ին Արևելյան Հարլեմում, Նյու Յորք, ԱՄՆ:

2. Պաչինոյի տատիկն ու պապիկը գաղթել էին Կոռլեոնե քաղաքից,Սիցիլիա, Իտալիա:

3. Ալֆրեդոյի ծնողները Ռոզա և Սալվատորե Պաչինոներն ամուսնալուծվում են երեխայի ծնունդից երկու տարի անց: Պաչինոն մնում է մոր խնամակալության տակ և նրա հետ տեղափոխվում է ապրելու Հարավային Բրոնքս. այստեղ էին ապրում տղայի՝ մորական կողմից տատիկն ու պապիկը:

4. Ալ Պաչինոյին օրինակելի աշակերտ չես անվանի: Նրա մանկությունն անցել է շատ անկարգ շրջանում և այն, ինչ նա տեսել է շուրջբոլորը, ընդօրինակել է: 9-ամյա տղան ծխում էր, իսկ մի քանի տարի անց իրեն ալկոհոլին է նվիրում: Դպրոցում և բակում անախորժություններն անպակաս էին նրանից և նման պահվածքը չէր կարող չանդրադառնալ առաջադիմության վրա: 17 տարեկանում վատ վարքի, ցածր գնահատականների, ըմբոստության և ուսուցիչներին անընդհատ կոպտելու պատճառով Ալ Պաչինոյին հեռացնում են դպրոցից:

Ուժեղ տղայի կերպարը ինձ օգնել է լուրջ իրավիճակներում:

ալ 1 960x1125 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

5. Տղայի և մոր հարաբերությունները լարվում են: Շատ շուտով Պաչինոն հեռանում է տնից: Ինչ տեսակի գործ ասես, որ չի արել երիտասարդ Պաչինոն: Մի որոշ ժամանակ նա աշխատում է Commentary ամսագրի փոստի վարչությունում, իսկ հետո որպես սթենդափ կատակերգու:

6. Եկել էր առաջին քայլ անելու ժամանակը…

Ալֆրեդոն ընդունվում է Հերբերտ Բերգհոֆի դերասանական ստուդիա (HB studio)  և մեկնարկում է նրա թատերական կարիերան: Հենց այս տարիներին էլ նա ծանոթանում է Լի Սթրասբերգի հետ, որը տղային օգնում է ոտքի կանգնել և բեմական խոսք ու դերասանի վարպետություն է սովորեցնում: Ի դեպ Սթրասբերգը կիրառում էր Կոնստանտին Ստանիսլավսկու կողմից մշակված՝ դերասանին կրթելու մեթոդը, որը կիրառել է նաև Ջեյն Ֆոնդայի, Փոլ Նյումանի, Մերիլին Մոնրոյի, Դասթին Հոֆմանի և այլ հայտնիների հետ աշխատելիս:

7. 1969 թ. հատկանշական էր Պաչինոյի համար: Նա ոչ միայն խաղում է “Does a Tiger Wear a Necktie?” («Արդյո՞ք վագրը կրում է օձիք») ներկայացման մեջ, այլև՝ նկարահանվում է իր առաջին՝ “Me, Natalie(«Ես, Նատալին») ֆիլմում:
Ներկայացումը Ալ Պաչինոյին «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակների է արժանացնում:

 

Հաջողության բանալին ցանկությունն է: Իսկ այն իմ մեջ միշտ եռում է:

 

8. Ալ Պաչինոն փորձում էր ստանալ The Godfather” («Կնքահայրը») ֆիլմում Մայքլի դերը, սակայն նրան մի քանի անգամ մերժում են: Միայն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի բազմաչարչար աշխատանքների արդյունքում երիտասարդ և շատ խոստումնալից երիտասարդը ստանում է այդ դերը: Սա Ալֆրեդոյի ամենաբեկումնալից դերն էր: Նա մարմնավորում է Վիտո Կոռլեոնեի որդուն՝ Մայքլին: Ֆիլմի նկարահանումները, սակայն, շատ արագ են իրականացվում, քանի որ թե՛ Պաչինոն, և թե՛ Կոպպոլան վախենում էին, որ նրանց կհեռացնեն ֆիլմի նկարահանումներից:

Արդյունքում ստեղծվում է համաշխարհային կինեմատոգրաֆի մարգարիտներից մեկը՝ «Կնքահայրը» ֆիլմը, որն արժանանում է Օսկարի, իսկ Ալ Պաչինոն դառնում է Հոլիվուդի սիրելին:

qsedwaed 960x540 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

9. 1972 թ. հաջողությունը կրկնապատկում է 1974 թ. էկրաններ բարձրացած “The Godfather: Part II” («Կնքահայրը 2») ֆիլմը: Պաչինոն այդպես էլ մնում է այդքան բաղձալի Օսկար մրցանակին սպասելով, բայց Կոպպոլան ճանաչվում է «Լավագույն ռեժիսոր»:

Ընդհանուր հաշվով ֆիլմն Օսկարի է արժանանում 6 անվանակարգերում, այդ թվում՝ հանճարեղ Ռոբերտ դե Նիրոն՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

10. Շարունակելով լավագույն ավանդույթները՝ Ջոն Շլեզինգերը Կոպպոլայի նման պայքարում էր, որ իր “Marathon Man” ֆիլմում նկարահանվի Պաչինոն, բայց, ցավոք ռեժիսորի բախտը Ֆորդ Կոպպոլայի պես չի բերում, և գլխավոր դերը բաժին է հասնում Դասթին Հոֆմանին:
11. Հաջորդը Սիդնի Լյումեթի աղմկահարույց “Serpico” («Սերպիկո») գործն է, որն Ալ Պաչինոյին «Լավագույն դերասան» անվանակարգում «Ոսկե Գլոբուս» է բերում:
դգդֆ 960x516 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին
12. 1983 թ. էկրաններ է բարձրանում Բրայան դե ՊալմայիScarface” («Սպիով դեմքը») ֆիլմը, որի գլխավոր հերոսը Թոնի Մոնտանան է, որին և՛ սիրում են, և՛ ատում, և՛ որից վախենում են: Թոնին գաղթել է Կուբայից և հաստատվել ԱՄՆ-ում: Նրան անվանում են «Սպիով դեմք», և ոչ մեկ չէր հանդգնում հակառակվել նրան:

toni 960x727 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

Թոնիի կերպարը մեծ հարգանք է վայելում հատկապես ռեփերների շրջանում, Թոնին շատ շատերի համար հեղինակություն է: «Սպիոն դեմքը» ավելին է, քան պարզապես լավ ֆիլմ…
Հայտնի ռեփեր Շոն Քոմսը, կամ նույն ինքը Puff Diddy-ն խոստովանել է, որ ավելի քան 63 անգամ դիտել է ֆիլմը:

13. Պաչինոն խոստովանել է, որ երազել է նկարահանվել Ջորջ Ռոյ Հիլի “Slap Shot” («Կրակոց») ֆիլմում, սակայն նրան մերժել են, պատճառաբանելով, որ նա չի կարողանում սահել սառույցի վրա:

ա 4 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

14. Շատերս դիտել ենք Սթիվեն Սփիլբերգի օսկարի արժանացած “Close Encounters of the Third Kind” («Երրորդ կարգի մտերիմ կապեր») ֆիլմը, սակայն մեզանից քչերը գիտեն, որ ֆիլմում կարող էր նկարահանվել Ալ Պաչինոն, եթե չմերժեր ռեժիսորին: Պատճառների մասին, ինչպես ինքը՝ դերասանն է ավելի ուշ խոստովանել, միայն նա գիտի:

 

Թեպետ իմ կարիերան սկսել է սթենդափերով, բայց ես կատակերգություններում նկարահանվել չեմ սիրում, քանի որ չեմ ուզում զվարճալի լինել: Ես դա պարզապես չեմ կարողանում:

 

15. Ալ Պաչինոն Ուիլյամ Շեքսպիրի մոլի երկրպագու է: Դրա վառ ապացույցն է դերասանի ՝ 1996 թ. “Looking for Richard” («Փնտրելով Ռիչարդին») դոկումենտալ ֆիլմը, որը նվիրված է գրողին և նրա կերտած կերպարներից մեկին՝ Ռիչարդ 3-րդին:

Նշենք նաև, որ Ալ Պաչինոն օպերայի մոլի երկրպագու է…

16. 1992 թ. էկրաններ է բարձրանում դերասանի մասնակցությամբ հաջորդ գլուխգործոցը՝ Ջեյմս Ֆոլիի “Glengarry Glen Ross” («Ամերիկացիները») ֆիլմը, որտեղ Պաչինոյի խաղընկերներն են Ալեք Բոլդուինը, Ալան Արկինը, Քևին Սփեյսին ևն:
Շատերը, սակայն, չգիտեն, որ իր մասնակցության համար Սփեյսին պետք է շնորհակալ լինի միմիայն Ալ Պաչինոյին:
Glengarry Glen Ross 960x660 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին
Բանն այն է, որ Ալ Պաչինոն դիտել է Սփեյսիի մասնակցությամբ Բրոդվեյան ներկայացում և այնքան է տպավորվել Քևինի դերասանական խաղով, որ առաջարկել է Ֆոլիին դերասանին ինքնաարտահայտվելու և իր դերասանական ունակությունները ցույց տալու հնարավորություն տալ:
17. 1992 թ. էկրաններ է բարձրանում Ալ Պաչինոյի մասնակցությամբ մյուս հանճարեղ գործը՝ Մարտին Բրեսթի “Scent of a Woman” («Կնոջ բույրը») ֆիլմը, որի շնորհիվ էլ Պաչինոն տուն է ուղևորվում այդքան սպասված Օսկարով և «Ոսկե գլոբուսով»:

Հաջողությունը… Այն ծնում է թշնամիներ, շատ թշնամիներ:

սղդասղ 960x541 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

18. Հաջորդիվ Բրայան դը Պալմայի՝ “Carlito’s Way” («Կառլիտոյի ուղին») ֆիլմն է:
19. Ալ Պաչինոն ունի “Chal Productions” անունով կինոընկերություն: “Ch” մասնիկը ծագում է նրա ընկեր՝ Չարլի Լենգթոնի (ոչ դերասան), իսկ “Al” մասնիկը Պաչինոյի անունից:

20. Ալ Պաչինոյի մասնակցությամբ հաջորդ հայտնի գործը “The Devil’s Advocate” («Սատանայի փաստաբանը») ֆիլմն է: Այստեղ նրա խաղընկերներն են Կիանու Ռիվզն ու անկրկնելի Շարլիզ Թերոնը:

The Devils Advocate 960x540 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

2002 թ. էկրաններ է բարձրանում Քրիստոֆեր Նոլանի “Insomnia” («Անքնություն») ֆիլմը, որտեղ Պաչինոյի խաղընկերն է Ռոբին Ուիլյամսը: Կինոնկարը մի երիտասարդ կնոջ առեղծվածային սպանության մասին է:

Թե՛ այս ֆիլմում, թե 2001 թ. “People I Know” («Մարդկանց, որոնց գիտեմ») ֆիլմում, Պաչինոն մարմնավորում է գործակալի:
Մի քանի տարի անց ՝ 2007 թ. էկրաններ է բարձրանում Սթիվեն Սոդերբերգի “Ocean’s Thirteen” («Օուշենի տասներեք ընկերները») ֆիլմը, որտեղ Ալ Պաչինոյի խաղընկերներն են Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը և Բրեդ Փիթը:

 

Իմ մայրը մահացավ նախքան իմ հայտնի դառնալը…
Հիշում եմ՝ 10 տարեկան էի: Ինձ բակի ընկերներս կանչում էին խաղալու: Մայրս չէր թողնում: Ես զայրացած գոռում էի  նրա վրա: Նա հանդուրժում էր ամեն բան: Հենց դրանով էլ փրկում էր ինձ: Հասկանո՞ւմ եք, այն երեխաները, որ բակում խաղում էին, հիմա գոյություն չունեն աշխարհի համար: Մայր ուզում էր ես չթափառեի փողոցներում, այլ դաս անեի: Հենց դրա շնորհիվ էլ ես այսօր նստած եմ այստեղ և ձեզ պատմում եմ այս ամենը:

 

21. Ի դեպ Ալ Պաչինոն հրաժարվել է նկարահանվել Բրայան Սինգերի 1995 թ. օսկարակիր “The Usual Suspects” («Սովորական կասկածյալներ») ֆիլմում, ինչի համար հետագայում շատ է փոշմանել:

13 5 960x1432 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

22. 2010 թ. էկրաններ է բարձրանում Բարրի Լևինսոնի “You Don’t Know Jack”  («Դու չգիտես Ջեքին») ֆիլմը:

Այստեղ Պաչինոն մարմնավորում է բժիշտ Ջեք Գևորգյանին (Կևորկիան), որը պայքարում էր էֆթանազիայի օրինականացման համար: Ջեքը համոզված էր, որ յուրաքանչյուր ոք ընտրության իրավունք ունի և կարող է իր սեփական որոշմամբ հեռանալ կյանքից: Ջեքը «օգնում» էր մարդկանց, և երբ նրան բացահայտում են, դատում են և զրկում լիցենզիայից:

You Dont Know Jack 960x540 - Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

23. 2010 և 2011 թթ. Ալ Պաչինոն «Լավագույն դերասան» անվանակարգում արժանանում է «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների:

2011 թ. էկրաններ է բարձրանում Պաչինոյի “Wilde Salomé” ֆիլմը: Ալ Պաչինոն հանդես է գալիս ոչ միայն ֆիլմի ռեժիսորի դերում, այլև՝ ֆիլմում մարմնավորում է ինքն իրեն:

Երեխաների ծնունդը լավագույն բանն է, որ տեղի է ունեցել իմ կյանքում:

24. Այսօր հանճարեղ դերասաններ Ալ Պաչինոն և Ռոբերտ դե Նիրոն նկարահանվում են մեկ այլ հանճարի՝ Մարտին Սկորսեզեի նոր ՝“The Irishman” («Իռլանդացին») ֆիլմում:
25. Ալ Պաչինոյի տարեկան մաքուր շահույթը կազմում է 135 000 000 դոլար:
26. Թեպետ Ալ Պաչինոն երբեք էլ ամուսնացած չի եղել նա ունի երեխաներ:
1989 թ. լույս աշխարհ է եկել նրա և դերասանի վարպետություն դասավանդող Ջեն Թարանթի դուստրը՝ Ջուլի Մարին: 11 տարի հետո լույս աշխարհ են եկել Ալ Պաչինոյի և դերասանուհի Բևերլի Դ՛Անջելոյի երկվորյակները:

տես նաև՝ 6 դերասան, որոնք մարմնավորել են հայերի


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա