Logo

Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 08.05.2019Կինո
ցա - Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

Այս նյութի հերոսը «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Քիթ Հարինգթոնն է:

1. Քրիստոֆեր Քեյթսբի Հարինգթոնը, կամ նույն ինքը՝ Քիթ Հարինգթոնը ծնվել է 1986 թ. դեկտեմբերի 26-ին Անգլիայում, Մեծ Բրիտանիա՝ Դեբորա Ջեյնի (Քեյթսբի) և Դևիդ Ռիչարդ Հարինգթոնի ընտանիքում:
Տղայի մայրը սցենարիստ է, իսկ հայրը գրախանութ ունի և շատ հմուտ բիզնեսմեն է: Քիթը տան երկու երեխաներից մեկն է՝ նա ունի մեկ եղբայր:
Դեռ մանկուց Քիթը մեծ սեր էր տածում թատրոնի հանդեպ և դա մասամբ պայմանավորված էր դերասանի մոր՝ թատերագիր լինելու փաստով:

2. Փոքր ժամանակ Քիթը երազում էր դառնալ օպերատոր, թղթակից և լրագրող:

Փոքր տարիքից Քիթը գրախանութում է աշխատել:

3. Քիթի նախնիներն անգլիացիներ, շոտլանդացիներ, իռլանդացիներ, ուելսցիներ և հոլանդացիներ էին, բացի այդ Քիթի երակներում հոսում է գերմանական, ֆրանսիական և իսպանական արյուն:

4. 1992 թ. Քիթը դպրոց է հաճախում, իսկ 6 տարի անց նրանց ընտանիքը հաստատվում է Վուսթերում: Այստեղ նա սովորում է տեղի միջնակարգ դպրոցում և ակտիվորեն ներգրավվում է դպրոցական ներկայացումներում:

Ավելի ուշ Քիթն ընդունվում է Լոնդոնի հեղինակավոր Բեմական խոսքի և դրամատիկական արվեստի դպրոց: Այդ տարիներին թատրոնի հանդեպ ունեցած սերն ավելի է խորանում, սակայն դերասանի կարիերայի մասին նա դեռ չէր մտածում:

22 տարեկանում նա արդեն աշխատում էր Թագավորական թատրոնում և միաժամանակ խաղում Լոնդոնի նոր թատրոնում:

2008 թ. Քիթը մարմնավորում է “War Horse” ներկայացման գլխավոր հերոս Ալբերտ Նարաքոթին:

photo 1 1553749210483103899805 - Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին
Այս ներկայացումը ճակատագրական էր. հենց այդ ժամանակ էլ նրան նկատում են «Գահերի խաղի» պրոդյուսերները, իսկ թե ինչ է լինում հետո՝ գիտենք բոլորս:

Քիթը, սակայն, իրեն թատրոնի դերասան է համարում:

5. Ամփոփենք՝ Քիթի մասնակցությամբ ամենահայտնի նախագծերը HBO ընկերության “Game of Thrones” հեռուստասերիալը, 2014 թ. “Pompeii “ ֆիլմը և How to Train Your Dragon 2 մուլտֆիլմն է:

Հարկ է նշել, սակայն, որ Հարինգթոնի դեբյուտը կինոյում տեղի ունեցավ 2012 թ.Silent Hill: Revelation” սարսափ ֆիլմով: 

6. Դերասանի այցեքարտը նրա գանգուր սև մազերն են:

Շատերը չգիտեն, որ GoT-ում Քիթը կեղծամ էր կրում այնքան ժամանակ, քանի դեռ չի երկարացնում մազերը: Շատերը չգիտեն նաև, որ նախքան GoT-ը Քիթը երբե՛ք, երբե՛ք երկար մազեր չի ունեցել և չի էլ պատկերացրել իրեն երկար մազերով:

7. “Pompeii “ ֆիլմում նկարահանվելու ընթացքում Քիթը խիստ դիետա էր պահում և օրական 3000 կալորիա էր օգտագործում, որ գիրանա, բայց ֆիլմի նկարահանումներից անմիջապես հետո նա նորից անցնում է հին սննդակարգին և վերադառնում իր նախորդ քաշին:

po 960x541 - Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

8. Ճաշակով հագուստին մի՛ խաբնվեք:Իրականում Քիթը խոստովանում է, որ տանել չի կարողանում նորաձևությունը և չի հետևում դրան:

9. Դերասանը շատ փակ բերան է: Ինչպես ինքն է խոստովանում, նա չի սիրում խոսել իր անձնական կյանքից:

10. Հարինգթոնը Քոեն եղբայրների մեծ երկրպագու է և հույս ունի, որ մի օր նրան էլ բախտ կվիճակվի նկարահանվել նրանց ֆիլմերից մեկում:

Հարինգթոնը նաև սարսափ ֆիլմերի մեծ երկրպագու է. նրա ամենասիրելի ֆիլմը՝ Ջեք Նիկոլսոնի մասնակցությամբ The Shining ֆիլմն է, որի հիմքում Սթիվեն Քինգի 1977 թ. համանուն գիրքն է:

11.Ազատ  ժամանակ Հարինգթոնը պատմություններ է գրում:

12. Մինչև 11 տարեկանը, տղան չգիտեր, որ իր իրական անունը Քրիստոֆեր է, քանի որ ընտանիքի անդամները նրան Քիթ էին անվանում:

13. Այն հարցին, թե «Գահերի խաղից» որ կերպարին Հարինգթոնը հաճույքով կմարմնավորեր, եթե չլիներ Ջոն Սնոուի կերպարը, դերասանը տվել է Թիրիոն Լանիսթերի անունը, պատճառաբանելով, որ այդ կերպարը շատ հետաքրքիր զարգացումներ է ապրել:

ա 1 960x540 - Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

14. Հարինգթոնը «Գահերի խաղի» քասթինգն անցել է իր անգլիական առոգանությամբ, սակայն ստիպված է եղել փոխել այն և այլ կերպ արտաբերել բառերը: Այս հարցում նրան օգնել է Շոն Բինը, նույն ինքը՝ Նեդ Սթարքը:

15. Գահերի խաղում նկարահանվելու համար Քիթը սովորեց մագլցել սառցե պատի և ժայռի վրայով:

16. Ավելի ուշ Հարինգթոնը նկարահանվում էTestament of Youth“, “Seventh Son“, “Spooks: The Greater Good“, “Brimstone” ֆիլմերում և սա դեռ ամենը չէ…

Քիթի մասնակցությամբ վերջին աղմկահարույց գործը կանադացի երիտասարդ վարպետ Քսայե Դոլանի The Death and Life of John F. Donovan” ֆիլմն է, որտեղ նրա խաղընկերներն են Ջակոբ Թրեմբլին, Նատալի Փորթմանը, Սյուզան Սարանդոնը, Քեթի Բեյթսը, Թենդի Նյուտոնը և Սառա Գադոնը:
Ֆիլմի գլխավոր հերոսը ամերիկացի դերասան Ջոն Դոնովանն է: Դոնովանը սոցիալական ցանցով կապ է հաստատում Անգլիայում ապրող 11-ամյա մի երեխայի հետ: Ի սկզբանե անմեղ թվացող այս շփումը լուրջ հետևանքների է հանգեցնում. այս կապը քննադատությունների մեծ ալիք է բարձրացնում…

17. 2017 թ. հայտնի դարձավ, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասաններ Լինա Հիդին, Էմիլիա Քլարկը, Փիթեր Դինքլեյջը,  Նիկոլայ Կոստեր-Վալդաուն և Քիթ Հարինգթոնը ճանաչվել են սերիալների պատմության ամենաբարձր վարձատրվող դերասանները:

18. Երկար ժամանակ շշուկներ էին պտտվում, որ Հարինգթոնն ու GoT-ի իր կոլեգա Էմիլիա Քլարկը (Դեներիս Թարգարիեն) հանդիպում են:  Դերասաններն ամենուրեք միասին էին հայտնվում, ինչպես նաև նկարահանվեցին “Dolce & Gabbana”“The One” օծանելիքի գովազդային հոլովակում:

Քիթը վերջ դրեց այդ բամբասանքներին, հայտարարելով, որ նա և Էմիլիան պարզապես լավ ընկերներ են:

Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ Քիթի սիրտը գերել է մեկ այլ աղջիկ՝ կոլեգա Ռոուզ Լեսլին, որը մարմնավորում էր Ինգրիթին:
Քիթն անկեղծացել է լրագրողների հետ զրույցում, ասելով, որ հաճույք է ստացել Լեսլիի հետ ինտիմ տեսարաններում նկարահանվելուց և նկարահանման օրվա վերջում անհամբեր սպասում էր, թե երբ է գալու հաջորդ օրը, որը նա նորից դիպչի սիրելիին:

2017 թ. արդեն հայտնի էր, որ սիրահարները նշանվել են, իսկ ավելի ուշ այս լուրին հաջորդում է այն, որ այս երկուսն Անգլիայում համատեղ ջանքերով 2 միլիոնանոց տուն են ձեռք բերել:

aaa 960x640 - Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

2018 թ. հունիսի 23-ին Շատլանդիայում տեղի ունեցավ զույգի ամուսնական արարողությունը:

Հարսանիքին ներկա էին Փիթր Դինքլիջը, Էմիլիա Քլարկը, Սոֆի Թըրները և այլ ընկերներ:

տես նաև՝Այն, ինչ պետք է իմանալ Լինա Հիդիի, նույն ինքը՝ Սերսեա Լանիսթերի մասին


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա