Logo

«Այնտրախտը» միտումնավոր սխալ էլեկտրոնային հասցե է տվել «Լացիոյին»՝ տրանսֆերը ձախողելու համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 01.09.2021ՍՊՈՐՏ
դիտմամբ սխալ էլեկտրոնային հասցե է տվել Լացիոյին՝ տրանսֆերը ձախողելու համար - «Այնտրախտը» միտումնավոր սխալ էլեկտրոնային հասցե է տվել «Լացիոյին»՝ տրանսֆերը ձախողելու համար

«Լացիոն» Խոակին Կորեայի՝ «Ինտեր» տեղափոխությունից հետո փորձել է նրան փոխարինող ձեռք բերել: Հռոմեական ակումբի ընտրությունը կանգ է առել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ֆուտբոլիստ Ֆիլիպ Կոստիչի վրա:

Grand Hotel Calciomercato-ի հաղորդմամբ՝ գերմանական ակումբը, սակայն, չի ցանկացել վաճառել Կոստիչի տրանսֆերային իրավունքները, ու գործարքը ձախողելու համար սխալ էլեկտրոնային հասցե է տվել «Լացիոյին», որին պետք է հռոմեական ակումբն ուղարկեր տրանսֆերային առաջարկը:

Բունդեսլիգայի ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար ցանկացել է 10,3 մլն եվրո ստանալ, «Լացիոն» սխալ էլեկտրոնային հասցեին ուղարկած առաջարկում նշել է, որ պատրաստ է վճարել 10,2 մլն եվրո:

Նշենք, որ Կոստիչը բաց էր թողել ակումբի վերջին մարզումները՝ հույս ունենալով, որ կհեռանար թիմից: Հիմա, սակայն, նա ստիպված է վերադառնալ մարզումներին, քանի որ տրանսֆերային պատուհանը փակվել է, իսկ նրա և ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանալուն դեռ 2 տարի կա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա