Logo

Այս 3 խաղերն ի հայտ կբերեն 1/4 եզրափակիչ դուրս եկողներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀԳ 1/8 պատասխան հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 06.11.2020Հայկական ֆուտբոլ
119881849 174012364229574 3821507712640838971 o - Այս 3 խաղերն ի հայտ կբերեն 1/4 եզրափակիչ դուրս եկողներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀԳ 1/8 պատասխան հանդիպումներին ընդառաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:46

-

-

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի 6 պատասխան հանդիպումներից առաջիկա օրերին կկայանան միայն 3-ը:

ԲԿՄԱ – «Լոռի» մրցավեճը (առաջին խաղում՝ 0-0) հետաձգվել է, քանի որ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմի 4 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը դրական պատասխաններ են տվել: Պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին:

Հետաձգվել է նաև «Փյունիկ» – «Ուրարտու» մրցավեճը (առաջին խաղում՝ 1-2), քանի որ Արտակ Օսեյանի գլխավորած թիմի 7 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը դրական պատասխաններ են տվել:

«Գանձասար-Կապան» – «Վեստ Արմենիա» հանդիպումը (դիմակայության առաջին մրցավեճում՝ 2-3) չի կայանա, քանի որ կապանյան ակումբը դադարեցրել է իր ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում և VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում:

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ՇԻՐԱԿ»

7 նոյեմբերիժ.15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-1

1/8 եզր. 1-ին խաղ. 19.09.2020 «Շիրակ» 1-2 «Ալաշկերտ»
Գոլերը՝ 1-0՝ Արամ Մուրադյան 4՛, 1-1՝ Բրայան Սիլվա Գարսիա 41՛, 1-2՝ Պապե Աբդու Կամարա 43՛

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Որքան էլ որ զարմանալի է, սակայն գավաթի մրցաշարերում «Շիրակն» ու «Ալաշկերտը» միայն ընթացիկ խաղարկությունում առաջին անգամ մրցավեճի բռնվեցին: Իսկ ահա ՀՀ առաջնություններում թիմերի միջև 33 խաղ է կայացել, որոնցից 10-ում հաղթել են շիրակցիները, 13-ում հաջողության են հասել ալաշկերտցիները, 10-ում գրանցվել է ոչ-ոքի: Ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում մրցակիցների մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1:

119910946 1674678962710902 4017553488238709190 o 960x640 - Այս 3 խաղերն ի հայտ կբերեն 1/4 եզրափակիչ դուրս եկողներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀԳ 1/8 պատասխան հանդիպումներին ընդառաջ

2․ Գավաթի նախորդ երկու խաղարկություններում «Շիրակն» անհաջող է հանդես եկել՝ չհաղթահարելով առաջին փուլի արգելքը: 2018/19թթ. խաղարկությունում գյումրեցիները 1/8 եզրափակչում զիջել են «Արցախին» (0-0, 1-3), իսկ հաջորդ տարի նույն փուլում 1-2 հաշվով պարտվել են «Գանձասար-Կապանին»: Գավաթի մրցաշարերում անցկացրած վերջին 6 խաղերում «Շիրակը» չի հաղթել: Վերջին անգամ գյումրեցիները հաղթանակի բերկրանքը վայելել են գրեթե 3 տարի առաջ՝ 2017թ. հոկտեմբերի 25-ին՝ հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ խփելով «Արարատի» դարպասը:

3․ Պատվավոր մրցանակի նախորդ խաղարկությունն անհաջող էր գործող գավաթակիր «Ալաշկերտի» համար, որը պայքարից դուրս մնաց արդեն քառորդ եզրափակչում: 1/8 եզրափակչում «Ալաշկերտը» 3-1 հաշվով հաղթել էր Առաջին խմբի ներկայացուցիչ «Տորպեդոյին», իսկ ահա հաջորդ փուլում անհաջողության էր մատնվել «Գանձասար-Կապանի» հետ մրցախաղում (1-3): Այդ պարտությամբ ընդհատվել էր գավաթի մրցախաղերում ալաշկերտցիների 11 անպարտելի խաղերի շարքը:

119905434 1674678936044238 1867873167681081200 o 960x640 - Այս 3 խաղերն ի հայտ կբերեն 1/4 եզրափակիչ դուրս եկողներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀԳ 1/8 պատասխան հանդիպումներին ընդառաջ

4․ Գավաթի մրցաշարերի անփոփոխ մասնակից «Շիրակը» պատվավոր մրցանակի կրկնակի դափնեկիր է: Գյումրեցիներին միայն 5-րդ փորձից է հաջողվել գավաթակիր դառնալ՝ 2012թ. մրցաշարի եզրափակչում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Իմպուլսին»:

Իսկ մինչ այդ 4 անգամ (1993, 1994, 1999թթ. Անդրանիկ Ադամյանի, 2011թ. Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ) «Շիրակը» եզրափակչում պարտվել է:

Գավաթային հաջորդ բարձունքը «Շիրակը» նվաճել է 2016/17թթ. մրցաշարում՝ վճռորոշ խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Փյունիկի» դարպասը: Երկու դեպքում էլ պատվավոր մրցանակը նվաճելու գյումրեցիների վաղեմի երազանքն իրականացրել է Վարդան Բիչախչյանը, որի օրոք «Շիրակը» 2012/13թթ. խաղարկության եզրափակչում նվազագույն հաշվով զիջել է «Փյունիկին»:

«Շիրակին» ընդամենը 7 անգամ չի հաջողվել հաղթահարել գավաթի մրցաշարերի առաջին փուլի արգելքը: Ընդ որում նախորդ 7 խաղարկություններից 5-ում «Շիրակը» դուրս է մնացել պայքարից առաջին փուլից:

5․ «Ալաշկերտը» 9-րդ անգամ է մեկնարկի դուրս եկել պատվավոր մրցանակի խաղարկություններում: 2018/19թթ. մրցաշրջանում «Ալաշկերտին» 2-րդ փորձից հաջողվեց նվաճել Հայաստանի գավաթը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ եզրափակչում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Լոռիին»:

Իսկ առաջին անգամ ալաշկերտցիները գավաթը վիճարկել էին 2017/18թթ. խաղարկությունում՝ Վարուժան Սուքիասյանի օրոք վճռորոշ խաղում հետխաղյա 11մ հարվածաշարում (հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով) պարտվելով «Գանձասար-Կապանին»:

«Ալաշկերտին» ընդամենը 2 անգամ՝ 2013/14 («Միկա»՝ 1-0, 0-3) և 2016/17թթ. («Փյունիկ»՝ 1-2, 0-1) խաղարկություններում չի հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա