Logo

Այս պահին 1 ակումբ է առաջարկ ներկայացրել Պապու Գոմեսի տրանսֆերի գնման համար

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 27.12.2020ՍՊՈՐՏ
papu gomez atalanta - Այս պահին 1 ակումբ է առաջարկ ներկայացրել Պապու Գոմեսի տրանսֆերի գնման համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:44

-

-

«Ինտերն» այս պահին միակ ակումբն է, որ առաջարկ է ներկայացրել «Ատալանտային»՝ վերջինիս ավագ Ալեխանդրո Պապու Գոմեսի տրանսֆերի գնման առնչությամբ:

Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, «ներաձուրիները» Բերգամոն ներկայացնող ակումբին առաջարկել են տրանսֆերային փոխանակություն իրականացնել, ըստ որի՝ Գոմեսի դիմաց «Ատալանտա» տեղափոխվի կիսապաշտպան Մատիաս Վեսինոն:

Արգենտինացին ավելի վաղ կոնֆլիկտ էր ունեցել գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ: Ֆուտբոլիստը հրաժարվել էր կատարել մարզչական ցուցումները, ինչը հարուցել էր մասնագետի վրդովմունքը: Գոմեսը դրա հետևանքով չէր հայտավորվել թիմի՝ Ա սերիայում վերջին 2 հանդիպումներին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե իտալական միանգամից մի քանի ակումբներ հետաքրքրված են Գոմեսի ծառայություններով: Սակայն այդ տեղեկությունը, ամենայն հավանականությամբ, կեղծ է եղել:

Ենթադրվում է, որ «Ատալանտան» կհամաձայնի իր խաղացողի տրանսֆերը վաճառել 10 մլն եվրոյի դիմաց: Ակումբի նախագահ Անտոնիո Պերկասին միաժամանակ հույս է հայտնել, որ կհաջողվի ֆուտբոլիստին համոզել մնալ թիմում:

«Ինտերը» ձմռանը հրաժեշտ կտա 4 ֆուտբոլիստի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա