Logo

Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի երեք հույսերը

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:45 / 25.05.2022Բռնցքամարտ
բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն-Երևան

Այսօր մրցակցային 3-րդ օրն է Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանն ունենալու է երեք մասնակից։

Ցերեկային մրցահերթում 1/8 եզրափակիչում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը հանդիպելու է բուլղարացի Կրիստիան Դիմիտրով-Ստեֆանովին, իսկ Վախթանգ Հարությունյանը (75 կգ)՝ գերմանացի Բոակի Կևին Շչումանին։ Դա լինելու է այս առաջնությունում Հարությունյանի երկրորդ բեմելը. նա արդեն հաղթել է լեհ Բարտոշ Գոլեբիեվսկուն։ Երեկոյան Կարեն Տոնականյանը (60 կգ) նույն փուլում մրցելու է հունգարացի Ռոլանդ Վերեշի հետ։

Օրվա առաջին մենամարտերն սկսվելու են ժամը 14:00-ից։ Նախնական տեղեկություններով՝ Հովհաննիսյանի մասնակցությամբ մենամարտը երկրորդն է լինելու, իսկ Հարությունյանինը՝ 8-րդը։ Տոնականյանի մենամարտն էլ եզրափակելու է ժամը 18:00-ից մեկնարկող երեկոյան մրցումների շարքը։

Նախօրեին Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/8 եզրափակիչում հաղթել է մոլդովացի Դմիտրի Կոսցյուկին, Ջանիկ Սահակյանը (54 կգ) 1/8 եզրափակիչում պարտվել է Ուկրաինան ներկայացնող Ելմիր Նաբիևին, իսկ Նարեկ Զախարյանը (71 կգ) զիջել է սլովակ Միխալ Թաքակսին։

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա