Logo

Այսօր կմեկնարկի բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 29.11.2021ՍՊՈՐՏ
vbet basketballi Hayastani arajnutyun 22 scaled - Այսօր կմեկնարկի բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը

Այսօր՝ նոյեմբերի 29–ին, կմեկնարկի բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը՝ հաղորդում է ՀԱՕԿ-ը:

Հանդիպումները կանցկացվեն «ՏԵՑ արենա» մարզադահլիճում:

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև մրցակարգով` հինգ շրջանով: Արդյունքների հիման վրա թիմերն այնուհետև հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:

Մրցաշարի մասնակիցները՝

«Լես ֆոքսիս» (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան):

Մեկնարկային օրը «Հատիսը» կմրցի «Երևան Բասկետի» հետ: Հանդիպումը կմեկնարկի 18:30-ին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա