Logo

Այսօր հայ ժամանակակից պոետներն իրենց բանաստեղծությունները կընթերցեն Օպերային թատրոնի պատշգամբներից

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:16 / 21.03.2022Հեղինակներ
Պոեզիա-21.03.2022

Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի մասշտաբային միջոցառմամբ։ Մարտի 21-ին՝ ժամը 19:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատշգամբներից հայ ժամանակակից պոետները կընթերցեն իրենց իսկ ստեղծագործությունները։

Միջոցառմանն «Անտարես» հրատարակչության հեղինակներ, ժամանակակից պոետներ Հուսիկ Արան, Մհեր Արշակյանը, Արմեն Սարգսյանը, Թոնդրակը, Գևորգ Գիլանցը, Լուսինե Եղյանը և այլք հանրության համար կընթերցեն իրենց գործերը։

Միջոցառումը հնարավոր կլինի դիտել Ազատության հրապարակից։ Այն բաց է հանրության համար։

Միջոցառման նպատակն է էլ ավելի նպաստել պոեզիայի հանրահռչակմանն ու պոեզիայի նկատմամբ էլ ավելի մեծ հետաքրքրության առաջացմանը։

Նշենք, որ ամեն տարի մարտի 21-ին աշխարհում նշվում է Պոեզիայի համաշխարհային օրը։ Այս տոնը հռչակվել է 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։

Նշենք, որ միջոցառումը նախաձեռնել են «Անտարես» հրատարակչությունը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա