Logo

Այվազյանը ևս մեկ գոլ խփելու դեպքում նշանակալի նվաճման կհասնի, միակ ֆուտբոլիստը, որ 2 ինքնագոլ է գրանցել

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 21.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
19.02.2021 6th round NOAH 4 0 Van 25 scaled - Այվազյանը ևս մեկ գոլ խփելու դեպքում նշանակալի նվաճման կհասնի, միակ ֆուտբոլիստը, որ 2 ինքնագոլ է գրանցել

24-րդ տուրի հանդիպումներից հետո էլ ավելի սրվեց պայքարը չեմպիոնի տիտղոսի համար: Չեմպիոնական մրցավազքին մասնակցող առաջատար քառյակի թիմերից և ոչ մեկին չհաջողվեց հաղթանակ տոնել: 4 թիմերը միասին ընդամենը 2 միավոր վաստակեցին:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, մեկ խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 99 հանդիպումներում դաշտի տերերը 37 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 35 անգամ, 27 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

51191912005 8ee04c199e o 960x656 - Այվազյանը ևս մեկ գոլ խփելու դեպքում նշանակալի նվաճման կհասնի, միակ ֆուտբոլիստը, որ 2 ինքնագոլ է գրանցել

«Ուրարտուն» զրկեց «Նոային» չեմպիոնության համը զգալու հնարավորությունից․ VNews-ի ֆոտոշարքը նրանց միջև մրցավեճից

4 խաղում խփվեց 13 գոլ: Առաջնությունում կայացած 99 հանդիպումներում 208 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,1 գոլ` մեկ խաղում: Ընթացիկ առաջնության հոբելյանական՝ 200-րդ գոլի հեղինակ դարձավ ալաշկերտցի Վանգու Գոմեն:

2․ Ընդհատվեց առաջնությունում «Նոայի» 6 անպարտելի խաղերի շարքը, որի ընթացքում Հայաստանի փոխչեմպիոնը 5 հաղթանակ էր տոնել, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ պարտությունը «Նոան» կրել էր մարտի 16-ին՝ նվազագույն հաշվով զիջելով «Փյունիկին»:

3․ «Փյունիկն» ընդհատեց առանց հաղթանակների 4 խաղերի շարքը՝ խոշոր հաշվով պարտության մատնելով «Շիրակին»: Ընդհատվեց նաև 350 րոպե տևած «Փյունիկի» գոլային երաշտը, երբ 8-րդ րոպեին Խոսե Կարաբալյոն գրավեց «Շիրակի» դարպասը: Փյունիկցիները 2 հոբելյան նշեցին՝ տոնելով ՀՀ առաջնություններում «Շիրակի» նկատմամբ 50-րդ հաղթանակը և խփելով Բարձրագույն խմբում 1650-րդ գոլը, որի հեղինակն Օլեգ Կոժուշկոն էր:

188650018 167102585420608 9072508108508001060 n 960x628 - Այվազյանը ևս մեկ գոլ խփելու դեպքում նշանակալի նվաճման կհասնի, միակ ֆուտբոլիստը, որ 2 ինքնագոլ է գրանցել

Վրեժ Չիլոյանը՝ «Փյունիկի» գլխավոր թիմում նորամուտի խաղում գոլի հեղինակ դառնալու մասին (տեսանյութ)

4․ «Վանը» Բարձրագույն խմբում առաջին հաղթանակը տոնեց «Ալաշկերտի» նկատմամբ, որին պարտվել էր ընթացիկ առաջնության երկու խաղերում էլ: «Վանն» առաջնության մասնակից թիմերից միայն «Նոայի» հետ մրցավեճում դեռ միավոր չի վաստակել, որի հետ մրցելու է ավարտական տուրում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա