Logo

Ազարի փայլելու ժամանակն է. «Վալենսիայի» դեմ խաղը երկար սպասված է բելգիացու համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 18.06.2020ՍՊՈՐՏ
փայլելու ժամանակն է. «Վալենսիայի» դեմ խաղը երկար սպասված էր բելգիացու համար - Ազարի փայլելու ժամանակն է. «Վալենսիայի» դեմ խաղը երկար սպասված է բելգիացու համար
Խաղի մանրամասները

Իսպանիա, Լա Լիգա, 29 տուր

18 Հունիս 2020 - 00:00

3

Ռեալ Մադրիդ

0

Վալենսիա

1 - 0 Կարիմ Բենզեմա - 61`

2 - 0 Մարկո Ասենսիո - 74`

3 - 0 Կարիմ Բենզեմա - 86`

Կարմիր Քարտ Kang-in Lee - 89`

«Վալենսիայի» դեմ «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում կեսգիշերին կայանալիք հանդիպումը բավական մեծ նշանակություն ունի «Արքայական ակումբի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարի համար։

Ազարի համար սա կլինի «Ռեալի» կազմում անցկացրած մեծ խաղերից, իսկ թիմի համար, որպես այդպիսին, խաղն ինքնին շատ մեծ նշանակություն ունի, քանի որ ձախողման դեպքում Զինեդին Զիդանի սաները գործնականում կարող են զրկվել Լա լիգայում հաղթելու հնարավորությունից։

Ներկայում Զիդանի թիմը 5 միավոր է զիջում Կիկե Սետյենի թիմին, որը երեքշաբթի հաղթել է «Լեգանեսին» տուրի իր խաղում։

Ինչ վերաբերում է Ազարին, բելգիացին ստիպված է եղել բաց թողնել «Արքայական ակումբի» մեծ խաղերից շատերն ընթացիկ մրցաշրջանում վնասվածքի պատճառով։ Ազարը չի մասնակցել «Կլասիկոներին», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Սիթիի» դեմ առաջին խաղին ու Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչին, որտեղ թիմը չեմպիոն դարձավ։

«Ատլետիկոյի» դեմ մադրիդյան դերբին ու ՊՍԺ-ի դեմ ՉԼ-ի շրջանակում կայացած խաղերը միակն են, որ Ազարի մասնակցած հանդիպումներից տեղավորվում են մեծ խաղերի տրամաբանության մեջ։

hazard - Ազարի փայլելու ժամանակն է. «Վալենսիայի» դեմ խաղը երկար սպասված է բելգիացու համար

Հետաքրքիր է նաև այն, որ հենց ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում Ազարն ստացավ կոճի վնասվածք, որի պատճառով երկար ժամանակ շարքից դուրս մնաց։

Հիմա՝ ավելի քան 6 ամիս անց, Ազարն ամբողջությամբ ապաքինվել է ու պատրաստ է թիմի հետ ընդունել չեմպիոն դառնալու ճանապարհին հանդիպող բոլոր մարտահրավերները։

Ավելացնենք՝ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Բելգիացու պայմանագրի ժամկետն «Արքայական ակումբի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա