Logo

Ազարը հրաժարվել է իրեն տրված հանգստից ու մասնակցել «Ռեալի» մարզմանը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.11.2021ՍՊՈՐՏ
Ազարը հրաժարվել է իրեն տրված հանգստից ու մասնակցել Ռեալի մարզմանը - Ազարը հրաժարվել է իրեն տրված հանգստից ու մասնակցել «Ռեալի» մարզմանը

Մադրիդի «Ռեալն» այսօր մարզում է անցկացրել՝ նախապատրաստվելով «Գրանադայի» դեմ խաղին:

Այն ֆուտբոլիստները, որոնք վերադարձել են հավաքականներից, հանգստյան օր են ստացել:

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը, որը նույնպես վերադարձել է, սեփական նախաձեռնությամբ մարզվել է թիմի հետ:

Նշենք, որ Բելգիայի հավաքականն այսօր հանդիպում է անցկացնելու Ուելսի ընտրանու հետ: Բելգիացիներն արդեն ապահովել են իրենց տեղը Մունդիալում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա