Logo

Ազարը նոր դեր կունենա «Ռեալում»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:16 / 02.07.2022ՍՊՈՐՏ
null

Գալիք մրցաշրջանում «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը կխաղա «կեղծ 9 համարի» դիրքում:

AS-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին այսպիսի որոշում է կայացրել, որպեսզի պարբերաբար հանգստի հնարավորություն տա Կարիմ Բենզեմային և խաղաժամանակ ապահովի Ազարի համար: Ֆրանսիացի ռմբարկուի ծանրաբեռնվածությունն էլ ավելի մեծ է լինելու, քանի որ նա Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցելու է Մունդիալին:

«Արքայական ակումբի» ձախ վինգերի դիրքում փայլում է Վինիսիուսը, իսկ աջ եզրում մեծ է մրցակցությունը: Հետևաբար, իտալացի մասնագետը համարում է, որ միակ ճիշտ որոշումն է կայացրել: 

Չնայած այս որոշմանը՝ «Մադրիդում» երկրորդ հարձակվողի կարգավիճակում կլինի Բորխա Մայորալը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա