Logo

Պատանի հայ ըմբիշները բավարարվեցին 5 մեդալով

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:08 / 20.06.2022Ըմբշամարտ
ԵԱ 2022-Հայաստան

Հայաստանի հաշվին 1 արծաթե, 4 բրոնզե մեդալ է գրանցվել Բուխարեստում ավարտված մինչև 17 տարեկան մարզիկների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

Ըմբշամարտի միացյալ աշխարհի (միջազգային ֆեդերացիա) պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ աշխարհամասի փոխչեմպիոն է դարձել 51 կգ քաշային Նարեկ Հակոբյանը։

Բրոնզե պարգևների են արժանացել Արման Հարությունյանը (45 կգ), Սաշա Պետրոսյանը (48 կգ), Արտավազդ Հարությունյանը (55 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (65 կգ)։ 71 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Ռազմիկ Եփրեմյանը պարտվել է 3-րդ տեղի համար գոտեմարտում։

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 5-րդն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա