Logo

Ըմբշամարտի ԵԱ. Խնձրցյանն ու Անդրեասյանը դուրս եկան 1/4 եզրափակիչ

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:50 / 28.03.2022Ըմբշամարտ
Մանվել Խնձրցյան-Արման Անդրեասյան

Բուդապեշտում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկած 4 հայ ըմբիշներից 2-ը շարունակում է պայքարը հաղթողի կոչման համար։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը որակավորման փուլում վստահորեն առավելության է հասել մոլդովացի Անատոլի Բուրույանի նկատմամբ և քառորդ եզրափակիչում կմրցի թուրք Մուխամետ Կարավուսի հետ։

Պայքարը շարունակողների ութնյակում է նաև Արման Անդրեասյանը (70 կգ), որը 1/8 եզրափակիչում առավելության է հասել թուրք Սելեհատին Կիլիկսալայանի նկատմամբ։ Հաջորդ փուլում նրան սպասում է գերմանացի Կևին Կրիստոֆեր Հենկելը։  

Իսկ ահա մինչև 65 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Թադևոսյանը որակավորման մրցափուլում սերբ Ստեֆան Անդրիա Միչիչին հաղթելուց հետո քառորդ եզրափակիչում առաջխաղացման իրավունքը զիջել է լեհ Կշիշտոֆ Բենկովսկիին:

Անհաջողության է մատնվել նաև Արման Ավագյանը (79 կգ), որը մեկնարկային գոտեմարտում պարտվել է ադրբեջանցի Աշրաֆ Աշիրովին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա