Logo

Նարեկ Գրիգորյանը՝ Համաշխարհային գիմնազիադայի չեմպիոն

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:47 / 20.05.2022Ըմբշամարտ
ըմբիշ Նարեկ Գրիգորյան

Նարեկ Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Դովիլ քաղաքում շարունակվող դպրոցականների 19-րդ Համաշխարհային գիմնազիադայի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում։

Պատանի հայ մարզիկը մրցակցությունից դուրս էր մինչև 80 կգ քաշային կարգում։ Եզրափակիչի ճանապարհին նա հաղթել է ալժիրցի Մոհամեդ Չիխաբին, թուրք Էյուպ Չեթինին և ռումինացի Իոան Կիրիկային։ Վճռորոշ գոտեմարտում Գրիգորյանը գերազանցել է ղազախ Ասխաբ Հաջիևին՝ հայտնում է ստուգատեսի պաշտոնական կայքը։

Նարեկն այս տարվա Գիմնազիադայի մեր առաջին չեմպիոնն է։ Նրա հաջողությունն այսօր փորձելու է կրկնել բռնցքամարտի մինչև 67 կգ քաշային կարգի եզրափակիչ անցած Յուրա Բաբլումյանը։

Հայաստանի հաշվին գրանցվել է նաև 2 բրոնզե մեդալ, որոնք նվաճել են ձյուդոյիստուհի Էլիզա Ադամյանը (48 կգ) և բռնցքամարտիկ Ոսկան Ոսկանյանը (57 կգ)։

Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված է 4 մարզուհի և 22 մարզիկ, որոնք մասնակցում են նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի, թաեքվոնդոյի և սեղանի թենիսի մրցումներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա