Logo
ՍՊՈՐՏ / Ըմբշամարտ
Հեղինակ

Ալբերտ Շահինյան

19:46 / 02.07.2022Ըմբշամարտ
null

Մ20 ԵԱ. Լյովա Գևորգյանը հաղթեց թուրք ըմբիշին ու կպայքարի ոսկու համար

Հռոմում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

125 կգ քաշային կարգում Լյովա Գևորգյանը քառորդ եզրափակիչում հաղթել էր լեհ Յակուբ Չերչակին (10-0) ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որում ուժերը չափեց Թուրքիայի ներկայացուցիչ Ադիլ Միսիրչիի հետ:

Համառ պայքարում հայ ըմբիշը վստահ հաղթանակ տարավ 5:2 հաշվով ու նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

Ոսկու համար պայքարում Գևորգյանի մրցակիցն է լինելու վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլին:

Լրահոս