Երկօրյա պայքարից հետո հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի առաջնությանն այս տարի ընդհանուր առմամբ մասնակցում էր 70 ըմբիշ, և եզրափակիչ հասած մարզիկների մեծամասնությունը ներկայացնում էր մարզերի մարզադպրոցները:
Հայաստանի առաջնության չեմպիոններ, ըստ քաշային կարգերի, դարձան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նորայր Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադևոսյան (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (92 կգ):
Նշենք, որ Օլիմպիական խաղերի մասնակիցներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը վիրահատությունների պատճառով բաց են թողել առաջնությունը:
Դեկտեմբերի 27-29-ը կանցկացվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո