Logo

Ազգային հավաքականի տարեվերջյան հանգրվանը և Մեսիի խորհրդավոր ընկերը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 23.12.2016ՍՊՈՐՏ
AOK03zP2 - Ազգային հավաքականի տարեվերջյան հանգրվանը և Մեսիի խորհրդավոր ընկերը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:

ՀԱՅԱՍՏԱՆ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը, որը նոյեմբեր ամսին 38 հորիզոնականով բարձրացել էր աղյուսակում և հայտնվել 87-րդ տեղում, այժմ ևս մեկ աստիճանով բարձրացել է և հանգրվանել 86-րդ հորիզոնականում: Առաջին եռյակում տեղ են գտել Արգենտինայի, Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները:

The Guardian-ը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է 2016 թվականի աշխարհի ուժեղագույն 100 ֆուտբոլիստների շարքում: Հայ կիսապաշտպանը տեղ է զբաղեցրել 57-րդ հորիզոնականում:

maxresdefault

Տեղի է ունեցել միանգամից 2 ուշագրավ իրադարձություն՝ կապված Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» հետ: Նախ, թիմի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Արամ Ոսկանյանը, ով մինչ այս մոտ 2 ամիս ընդգրկված էր երևանյան ակումբի մարզչական շտաբում:

Մյուս նորությունն էլ առնչվում է կիսապաշտպան Զավեն Բադոյանին, ով բոլորովին վերջերս էր տեղափոխվել «Ալաշկերտ»: Այդուհանդերձ, ֆուտբոլիստը, ով երեկ նշում էր իր ծննդյան 27-րդ տարեդարձը, 2 տարվա պայմանագիր է ստորագրել բելառուսական «Գոմելի» հետ: Բադոյանն այդ ակումբի մարզական պատիվը պաշտպանել է նաև 2014 թվականին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա