Logo

Ազգայինը սկսում է, Մ-16 հավաքականը ջախջախում մրցակցին, Յուրա Մովսիսյանի թիմը՝ զիջում խոշոր հաշվով. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 01.06.2017Հայկական ֆուտբոլ
ANT - Ազգայինը սկսում է, Մ-16 հավաքականը ջախջախում մրցակցին, Յուրա Մովսիսյանի թիմը՝ զիջում խոշոր հաշվով. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ մ9իջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունիսի 1-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչում «Այաքսի» դարպասն ուղարկած գոլը հավակնում է ճանաչվելու «Մանչեսթեր Յունայթեդի»՝ մայիս ամսվա լավագույն գնդակ: Մանկունյական ակումբի պաշտոնական կայքում անցկացվող քվեարկությունում լավագույնի կոչմանը հավակնում են 8 գոլեր:
  • «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացնող նկարահանող խումբը Հայաստանում է և վավերագրական ֆիլմ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին:
  • Ըստ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակի՝ Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով և ընթանում է 68-րդ տեղում: Առաջատար հնգյակում են Բրազիլիան, Արգենտինան, Գերմանիան, Չիլին և Կոլումբիան: Մեր ընտրանու առաջիկա մրցակից Չեռնոգորիայի հավաքականը 52-րդ տեղում է:
  • Սոչիում կայացել է մինչև 16 տարեկանների հավաքականների միջազգային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Կրասնոդարի մարզի Մ-16 հավաքականների միջև: Մեր թիմը հաղթել է 6-1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ժիրայր Շաղոյանը, դուբլի հեղինակ՝ Արամ Քոլոզյանը, ևս մեկ գոլ խփել է Գարիկ Կարապետյանը:

dfgdfgd

  • ՄԼՍ-ի Արևմտյան Կոնֆերենցիայի 14-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալվելիս 1-5 հաշվով պարտություն է կրել «Հյուսթոնից»: Յուրա Մովսիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ռեալ Սոլթ Լեյքը» 14 միավորով ընթանում է նախավերջին՝ 11-րդ հորիզոնականում:
  • «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր տնօրեն Քրեյգ Վեյբլ. «Մեր նոր մարզչական շտաբն արդեն լիովին ծանոթ է ֆուտբոլիստների ունակություններին: Յուրա Մովսիսյանի մոտ այս պահին գոլային երաշտ է: Կարճատև հանգիստը կօգնի նրան: Այս մարտահրավերը նրան ավելի ուժեղ կդարձնի զգացմունքային և հոգեբանական տեսանկյունից»:
  • Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ֆուտբոլի ակադեմիայում սկսել է նախապատրաստվել Սենթ Քիթս և Նևիսի հետ ընկերական ու Չեռնոգորիայի դեմ «Մունդիալ-2018»-ի ընտրական փուլի հանդիպումներին:
  • Ինչպես «Ֆուտբոլ պլյուսին» տված հարցազրույցում հայտնել է «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը, թիմի դարպասապահ Արսեն Բեգլարյանը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներից հետո կարող է հեռանալ ակումբից, քանի որ առաջարկ է ստացել արտասահմանից:
  • Ռուսլան Կորյանը ճանաչվել է Ռուսաստանի Ֆուտբոլային լիգայի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Նրա թիմը՝ «ԲՄԱ-Խաբարովսկը», ձեռք է բերել Պրեմիեր լիգայի ուղեգիր: Կորյանը մայիս ամսին արդյունավետ գործողություններով է աչքել թիմի բոլոր 4 խաղերում՝ դառնալով 2 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Ruslan Korian

  • Դավիդ Յուրչենկոն «Անժիի» երկրպագուների վարկածով ճանաչվել է թիմի՝ 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Դարպասապահն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի՝ բաց թողնելով 20 գոլ:
  • Մոսկվայի «Արարատի» փոխնախագահ Անդրանիկ Քերոբյան. «Մենք պատրաստվում ենք Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնում ելույթներին, իսկ երրորդ դիվիզիոնում կներկայանանք որպես «Արարատ-2» կամ ակումբի երիտասարդական թիմ: Նախատեսում ենք արդեն առաջին փորձից դուրս գալ Ռուսաստանի Ֆուտբոլային լիգա: Այլ տարբերակներ չենք էլ քննարկում»:
  • «Ալաշկերտը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը վրացի կիսապաշտպան Իրակլի Կվեկվեսկիրիի հետ: Նա, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մոսկվայի «Արարատում»:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա