Logo

Ասպիլիկուետան ընտրություն է կատարել իր ապագա ակումբի հարցում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:59 / 29.03.2022ՍՊՈՐՏ
Սեզար Ասպիլիկուետա

«Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան ցանկանում է ամռանը տեղափոխվել «Բարսելոնա»: Իսպանացին ոգևորված է «Բարսելոնայի» նոր նախագծով, որը նրան տրամադրել է կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, պաշտպանն ավելի ու ավելի է հակված չերկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ, որը կավարտվի մրցաշրջանի ավարտից հետո, և ընդունել «Բարսելոնայի» առաջարկը։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Ասպիլիկուետայի և լոնդոնցիների միջև պայմանագրում կա ավտոմատ երկարաձգման կետ, որը լոնդոնցիները կարող են օգտագործել, որպեսզի կարողանան որոշակի գումար ստանալ իրենց ավագի համար։

Ասպիլիկուետան միացել է «Չելսիին» 2012 թվականի ամռանը և ակումբի կազմում 2 անգամ հաղթել է Եվրոպա լիգայում, դարձել է Անգլիայի գավաթակիր, Լիգայի գավաթի հաղթող, Անգլիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա