Logo

B/R-ն անդրադարձել է Մխիթարյանի և Սանչեսի՝ Անգլիայում ու Իտալիայում ելույթների տարբերությանը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 03.08.2020ՍՊՈՐՏ
Capture 50 - B/R-ն անդրադարձել է Մխիթարյանի և Սանչեսի՝ Անգլիայում ու Իտալիայում ելույթների տարբերությանը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:58

-

-

Bleacher Report հանրահայտ պարբերականն անդրադարձել է հայ հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որոնք 2018 թվականի հունվարին մասնակից էին դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Արսենալի» միջև ձևակերպված տրանսֆերային փոխանակությանը: Առաջինը միացել էր «զինագործներին», երկրորդը՝ «կարմիր սատանաներին»:

Bleacher Report-ը մեկական լուսանկար է հրապարակել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» ու «Ռոմա» – «Ինտեր» հանդիպումների այն դրվագներից, երբ Մխիթարյանը և Սանչեսը միմյանց հետ պայքարում են գնդակի համար: Պարբերականը դա վերնագրել է այսպես․ «Այնպես, ինչպես սպասում էին բոլորը»:

Բանն այն է, որ 2 ֆուտբոլիստներն էլ ամբողջապես չեն հարմարվել իրենց թիմերին ու վարձավճարով տեղափոխվել են այլ ակումբներ: Փոխարենը թե՛ Մխիթարյանը, թե՛ Սանչեսը հրաշալի մրցաշրջան են անցկացրել համապատասխանաբար «Ռոմայում» ու «Ինտերում»՝ իրենց դրսևորելով լավագույն կողմերով: Հայ ֆուտբոլիստն Ա սերիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 22 խաղի, խփել 9 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում, իսկ չիլիացին անցկացրած նույնքան մրցավեճում իր ակտիվում է գրանցել 4 գոլ ու 8 գոլային փոխանցում:

Հայտնի է, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանը ևս անցկացնելու է հռոմեական թիմում: Չիլիացի խաղացողի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն առայժմ չկա, բայց այսօր տեղեկություն էր տարածվել, որ նա կշարունակի ելույթները «ներաձուրիների» կազմում:

Ա սերիայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա