Logo

Բաբայանի «Տոբոլը» Ղազախստանի Սուպերգավաթի եզրափակիչում է (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 03.03.2021Հայկական ֆուտբոլ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:38

-

-

Գրիգորի Բաբայանի գլխավորած «Տոբոլը» Ղազախստանի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել «Կայրաթին», որտեղ հանդես է գալիս Կամո Հովհաննիսյանը:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 3-3 հաշվով: Հովհաննիսյանն անցկացրել է ամբողջական հանդիպում:

Հիմնական ժամանակի ավարտից հետո թիմերը հետխաղյա 11-մետրանոցներ են իրացրել: «Տոբոլը» հաղթել է 4-2 հաշվով՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր: Կամո Հովհաննիսյանը վրիպել է 11-մետրանոցից:

Եզրափակիչում «Տոբոլը» կմրցի «Աստանայի» հետ: Հանդիպումը կկայանա մարտի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին: Կամո Հովհաննիսյանի «Կայրաթը» 3-րդ տեղի համար խաղում մարտի 5-ին կմրցի Կարագանդայի «Շախտյորի» դեմ: Խաղը կմեկնարկի 13:00-ին:

«Եզրափակիչին դեռ չենք պատրաստվել: Բնականաբար գիտենք, որ «Աստանայում» հավաքված են հրաշալի ֆուտբոլիստներ: Հետաքրքիր եզրափակիչ է սպասվում»,- «Տոբոլի» մամուլի ծառայությունը մեջբերում է Գրիգորի Բաբայանի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա