Logo

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 09.08.2021ՍՊՈՐՏ
A59A1326hovhannes bachkov Olympics 2020 - Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

ՏՈԿԻՈ 2020-ի բրոնզե մեդալակիր, Հայաստանի Օլիմպիական հավաքականի անդամ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Ավարտվեցին Օլիմպիական խաղերը, վերադառնում եմ բրոնզե մեդալով։ Այս երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել՝ Եվրոպայից, Աշխարհից և Օլիմպիական խաղերից։ Միայն Օլիմպիական մեդալ չունեի ու կարողացա համալրել իմ հավաքածուն։

Չկարողացա կրկնել Վլադիմիր Ենգիբարյանի հաջողությունը՝ դառնալ Օլիմպիական չեմպիոն, բայց այս մեդալով դարձա Հայաստանի ներկայիս պատմության մեջ այն բռնցքամարտիկը, որ նվաճել է բոլոր մեծ մրցաշարերի մեդալները։

Իմ այս հաղթանակներով ես կարողացա օրինակ դառնալ նոր սերնդի բռնցքամարտիկներին և նրանց ցույց եմ տվել ճիշտ ճանապարհի ուղին։ Եթե Աստված կամենա, դեռ շատ երկար կփորձեմ ուրախացնել իմ հաղթանակներով։ Շնորհակալ եմ բոլորիդ, սիրում եմ քեզ, իմ հայ ազգ։ Շնորհակալ եմ իմ թիմին, որ լավագույնն է իր գործում»,- գրել է Բաչկովը։

Հովհաննես Բաչկովի պարգևատրման արարողությունը Օլիմպիական խաղերում (լուսանկարներ)

Հովհաննես Բաչկով. «Ե՛վ ուրախ եմ, և՛ տխուր Օլիմպիական բրոնզե մեդալի համար»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա