Logo

Բաչկովի մարզիչը՝ կիսաեզրափակիչ մենամարտից առաջ. «Մենք մարտավարություն ունենք»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 05.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
A59A0403Hovhannes Bachkov Olympics 2020 - Բաչկովի մարզիչը՝ կիսաեզրափակիչ մենամարտից առաջ. «Մենք մարտավարություն ունենք»

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63 կգ) ապահովել է առնվազն բրոնզե մեդալ Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում։ Վաղը մեր բռնցքամարտիկը կիսաեզրափակիչում հանդիպելու է ամերիկացի Դևիս Կեյշոունի հետ։

«Բաչկովն այս պահին շատ լավ վիճակում է։ Մենք ունենք մշակած մարտավարություն ու փորձելու ենք այն կյանքի կոչել։

Սա լինելու է Բաչկովի ու ամերիկացու երկրորդ հանդիպումը։ Առայժմ հաշիվը ամերիկացու օգտին է»,- VNews-ի հետ զրույցում ասաց Բաչկովի անձնական մարզիչ Կարեն Ղազարյանը։

Գյումրեցի մարզիկը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Ռայան Ալստոնին, քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Բաչկովը հաղթանակ էր տարել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի նկատմամբ, իսկ մեդալն ապահովել էր ուզբեկ մրցակցի նկատմամբ տարած հաղթանակով։

Ամերիկացու հետ մենամարտը տեղի կունենա օգոստոսի 6-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 9։30:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա