Logo

Փարիզում բացվում է Ալբեր Էլբազի ցուցահանդեսը

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 16.02.2022Լրահոս

Ալբեր Էլբազ ցուցահանդես

Փարիզի Galliera թանգարանը Ալբեր Էլբազին մեծարում է ցուցահանդեսով, որն ամբողջությամբ վերստեղծում է լեգենդար դիզայների պատվին 2021 թվականի հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած շոուն: Ցուցահանդեսը կբացվի մարտի 5-ին և կգործի մինչև հուլիսի 10-ը։

Կուրատորները խոստանում են, որ ցուցահանդեսը կվերստեղծի էֆեկտները, երաժշտությունը և լույսը, որոնք հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած երեկոն դարձրել էին իսկապես անմոռանալի` ժամանակակից նորաձևության համար:

«Սերը սեր է բերում» անվանումը վերցված է Ալբեր Էլբազի մանտրաներից մեկից և  պարունակում է հակադրության նշույլ։ Մի կողմից՝ համաճարակի ժամանակ աշխարհը տուժել է մեկուսացման մեջ հայտնվելով, մյուս կողմից՝ դիզայների մահից հետո նրա գործընկերները միավորվել են և աշխատել շոուի վրա՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց տաղանդավոր գործընկերոջը։

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա