Logo

NBA. «Միլուոկին» առաջ է պոկվել սերիայում, իսկ «Գրիզլիսը» կրճատել է շարքի հաշիվը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:39 / 12.05.2022Բասկետբոլ
Միլուոկի-Գրիզլիս

NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ դիմակայության 5-րդ հանդիպումն են անցկացրել «Մեմֆիս Գրիզլիսը» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը»: Հանդիպումն ավարտվել է «Գրիզլիսի» հաղթանակով՝ 134:95 հաշվով։

«Մեմֆիսի» կազմում փայլել է Ջարեն Ջեքսոնը, որը վաստակել է 21 միավոր։ «Ուորիորզի» կազմում ամենաշատ միավորը վաստակել է Քլեյ Թոմսոնը՝ 19:

Շարքում հաշիվը 3:2 է՝ հօգուտ «Գոլդեն Սթեյթի»։ Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 14-ին:

NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ սերիայի 5-րդ մրցավեճն են անցկացրել «Միլուոկի Բաքսն» ու «Բոստոն Սելտիքսը»: Հանդիպումն ավարտվել է «Միլուոկիի» հաղթանակով՝ 110:107 հաշվով։

«Բաքսի» կազմում դաբլ-դաբլի հեղինակ է դարձել հույն բասկետբոլիստ Յանիս Ադետոկունբոն՝ 40 միավոր և 11 անդրադարձ: «Սելտիքսի» կազմում ամենաշատ միավորը վաստակել է Ջեյսոն Տեյտումը` 34:

Սերիայում հաշիվը դարձել է 3:2՝ հօգուտ «Միլուոկի Բաքսի»։ Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 14-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա