Սպորտային կոշիկների սիրահարներն անում են նույնիսկ անհնարինը, միայն թե ձեռք բերեն քաղաքի լավագույն կոշիկներից: Այնուամենայնիվ, դա չպետք է նշանակի, որ այն ամենը, ինչ անում է Balenciaga-ն, խելքին մոտ է: Բրենդը վերջերս մաշված կոշիկի ուռճացված և զավեշտալի գին է առաջարկել՝ 1850 դոլար արժողությամբ:
Բրենդի նոր գովազդային արշավի շրջանակում վաճառված կոշիկները կոչված են ցույց տալու, որ նոր սպորտային կոշիկները «նախատեսված են ամբողջ կյանքի ընթացքում կրելու համար»: Սակայն, թե ինչու են դրանք վաճառքի հանվել, դեռ հայտնի չէ։
Գոյություն ունի գրեթե 100 «կեղտոտ և մաշված» զույգ կոշիկ, որոնք հասանելի են սև և սպիտակ երանգներով:
GQ France-ի խմբագիր Պեմ Բոյը, ապշած լինելով սպորտային կոշիկներից, այսպես է մեկնաբանել. «Պատգամը պարզ է՝ գնիր և պահիր ընդմիշտ։ Դեմնան (ստեղծողը) կստիպի մարդկանց, որոնք կարող են իրենց թույլ տալ շքեղ իրեր, գնել օգտագործված սպորտային կոշիկներ 1450 եվրոյով։ Այն ամբողջությամբ շուռ է տալիս շքեղության էությունը»։
Այնուհետև հավելել․ «Սա հակազդում է Sybarite մտածելակերպին (երբ մարդ ինքնամփոփ է զգայական շքեղության հանդեպ)։