Logo

Բեյլն ԱՊԼ վերադառնալու 3 տարբերակ ունի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:51 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը կարող է վերադառնալ ԱՊԼ:

The Guardian-ի հաղորդմամբ՝ խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Ասթոն Վիլան», «Նյուքասլն» ու «Տոտենհեմը»:

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստի՝ «Ռեալի» հետ պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին: Պաշտոնապես հայտարարվել է, որ կողմերի համագործակցությունը չի շարունակվի:

Նշվում է, որ Բեյլը ցանկանում է մնալ Իսպանիայում, սակայն Լա լիգայի ոչ մի թիմից ուելսցին պաշտոնական առաջարկ չի ստացել:

2021/22 մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում Գարեթն անցկացրել է ընդամենը 7 հանդիպում, խփել 1 գոլ: 

2007-2013 և 2020-2021 թվականներին ուելսցին ելույթ է ունեցել «Տոտենհեմում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա