Logo

Ինչպես է Բեյլը ծիծաղում, երբ Անչելոտին Ազարին նախավարժանքից հետո կրկին ուղարկում է պահեստայինների նստարան (լուսանկար)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:52 / 04.02.2022ՍՊՈՐՏ
Գարեթ Բեյլ

Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը պահեստայինների նստարանին է անցկացրել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի՝ «Ատլետիկի» դեմ ամբողջ խաղը (0:1)։

El Chiringuito-ի տեսախցիկները ֆիքսել են ուելսցու ծիծաղն այն պահին, երբ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բելգիացի վինգեր Էդեն Ազարին նախավարժանքից հետո կրկին ուղարկել է պահեստայինների նստարան:

Garet Beyl

Ազարը վերադարձել է՝ զբաղեցնելով պահեստայինների նստարանին իր տեղը և ողջունել թիմակիցներին, մինչդեռ Բեյլը շարունակել է ծիծաղել ստեղծված իրավիճակի վրա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա