Logo

Բեյլը կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:30 / 21.04.2022ՍՊՈՐՏ
null

Գարեթ Բեյլը «Ռեալը» լքելու դեպքում կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում։ Հարձակվողի հետ բանակցում է «Դի Սի Յունայթեդը»՝ հաղորդում է The Washington Post-ը։

Կողմերի բանակցությունները մեկնարկել են դեռ մի քանի ամիս առաջ, սակայն ցանկալի արդյունքի չեն հասել։ Այժմ կողմերը շարունակում են առաջարկներ փոխանակել։ «Դի Սի Յունաթեդը» պատրաստ է Բեյլին վճարել ավելին, քան Ուեյն Ռունիին, որն ամերիկյան ակումբ էր տեղափոխվել 2018 թվականին ու 2 մրցաշրջան անցկացրել այնտեղ։

Անցյալ տարվա հունիսին հաղորդվում էր ևս մեկ ամերիկյան ակումբի՝ «Լոս Անջելես Գելեքսիի» հետաքրքրվածության մասին, սակայն Բեյլն այդ ժամանակ մերժել էր առաջարկը։

Ուելսցին «Ռեալում» խաղում է 2013 թվականից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրած 7 խաղում խփել է 1 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա