Logo

Բեյլը թիմի հետ չի տոնել չեմպիոնությունը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
04:09 / 01.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը չի ժամանել «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոն՝ դիտելու «Էսպանյոլի» դեմ հանդիպումը, որը չեմպիոնական դարձավ «Արքայական ակումբի» համար:

Ուելսցի ֆուտբոլիստը, որը, բողոքելով մեջքի ցավից, դուրս էր մնացել խաղի հայտացուցակից, ինչպես Կլասիկոյի ժամանակ, մնացել է տանը՝ հաղորդում է Marca-ն:

Բեյլը մեջքի ցավից բողոքել է թիմի՝ «Էսպանյոլի» դեմ խաղին նախորդած վերջին մարզումից հետո, ընդ որում՝ մարզման ժամանակ նա նորմալ աշխատել է: Բժշկական հետազոտությունը վնասվածք չի ախտորոշել:

Ակումբն այս վարքագիծն ընդունել է որպես անտարբերության նշան, քայլ, որն ապացուցում է՝ ֆուտբոլիստն ուզում է հեռանալ թիմից ետնամուտքով: 

Աղբյուրն ընդգծում է, որ ի տարբերություն Բեյլի՝ Էդեն Ազարը, որը նույնպես չի վայելում Կառլո Անչելոտիի վստահությունը և քիչ խաղաժամանակ է ստանում, ամբողջ ընտանիքի հետ ժամանել էր հանդիպմանը, որից հետո հաջողությունը տոնել է թիմակիցների հետ:

Գարեթ Բեյլը թիմից միակն է եղել, որ ներկա չի եղել միջոցառմանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա