Logo

Բալեկյանի «Բոկան»՝ Արգենտինայի գավաթակիր

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.12.2021Հայկական ֆուտբոլ
Նորբերտո Բրիասկո Բալեկյան

Արգենտինայի գավաթի՝ 2019-20 մրցաշրջանից հետաձգված եզրափակիչում «Բոկա Խունիորսը» մրցեց «Տալյերես Կորդոբայի» հետ: Հիմնական ժամանակը գոլազուրկ ոչ-ոքի ավարտելուց հետո թիմերն իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ: Հարվածաշարում հաջողությունն ուղեկցեց «Բոկային», որը հաղթեց 5-4 հաշվով:

«Բոկա Խունիորսն» իր պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց 2011 թվականին վերագործարկված Արգենտինայի գավաթը՝ մրցաշարում տիտղոսների քանակով գերազանցելով «Ռիվեր Փլեյթին»(3):

Հայաստանի հավաքականի ու «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը պահեստայինների թվում էր և խաղադաշտ դուրս չեկավ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա