Logo

Բալեկյանի գոլային փոխանցումն օգնել է «Բոկա Խունիորսին»

09:23 / 24.04.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել արգենտինական «Բոկա Խունիորսի» կազմում:

Արգենտինայի առաջնության 13-րդ տուրում գործող չեմպիոնը հյուրընկալվել է «Ռոսարիո Սենթրալին» և ավելացված ժամանակում փրկվել պարտությունից՝ 2-2: «Բոկա Խունիորսի» կազմում 55-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Բրիասկո Բալեկյանը, որը 9 րոպե անց գոլային փոխանցում է կատարել արգենտինացի կիսապաշտպան Մարտին Պայերոյին:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Բալեկյանը «Բոկա Խունիորսի» կազմում մասնակցել է 11 հանդիպման, դարձել մեկ գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

«Բոկա Խունիորսը» 15 միավորով 17-րդն է, «Ռոսարիո Սենթրալը» 23 միավորով չորրորդն է:

Արգենտինայի առաջնություն, 13-րդ տուր

«Ռոսարիո Սենթրալ» - «Բոկա Խունիորս»՝ 2-2

Լաուտարո Ջյակոնե, 25, Ալեխո Վելիզ, 69 - Մարտին Պայերո, 64, Խորխե Ֆիգալ, 90+10

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա