Logo

Բալոտելին՝ 4 տարի անց Իտալիայի հավաքական հրավիրվելու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:54 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Մարիո Բալոտելի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2018 թվականի սեպտեմբերից ի վեր՝ առաջին անգամ, Իտալիայի ազգային հավաքական է հրավիրվել Մարիո Բալոտելին: Թուրքական «Ադանա Դեմիրսպորի» հարձակվողը կմասնակցի հունվարյան հավաքին: «Սուպեր Մարիոն» խոսել է ազգային թիմ հրավիրվելու մասին:

«Լավ եմ, լավ տրամադրություն ունեմ։ 31 տարեկանում ազգային հավաքականում խաղալը նորմալ է, դրանում ոչ մի արտասովոր բան չկա։

Հուսով եմ՝ Իտալիան աշխարհի առաջնության ուղեգիր կնվաճի. թիմն արժանի է դրան։ Չգիտեմ, թե ինչպես են նրանք հայտնվել փլեյ-օֆֆում, բայց ամեն դեպքում տեղի է ունեցել:

Ես ու Մանչինին զրուցել ենք, ամեն ինչ լավ է։ Ես իմ նորամուտը նշեցի նրա գլխավորությամբ։ Հույս ունեմ, որ մի օր նրա հետ կավարտեմ կարիերաս»,- Մարիոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականն աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում մարտի 24-ին սեփական հարկի տակ կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա