Logo

Բալոտելի. «Ռայոլան ասում էր՝ Մեսին ու Ռոնալդուն «Ոսկե գնդակ» են նվաճում, քանի որ ես հնարավորություններիս 20 տոկոսն եմ օգտագործում»

12:43 / 25.04.2023Ֆուտբոլ
null

Շվեյցարական «Սյոնի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին վերհիշել է իր նախկին գործակալ Մինո Ռայոլայի հետ խոսակցությունը:

«Իմ գործակալ Մինո Ռայոլան, որի բացակայությունը շատ եմ զգում, ասում էր, որ Մեսին ու Ռոնալդուն յուրաքանչյուր տարի նվաճում են «Ոսկե գնդակը», քանի որ ես ցուցադրում եմ հնարավորություններիս 20 տոկոսը. ու նա ճիշտ էր: Այո, կարող էի ավելի շատ բան անել ֆուտբոլում, սակայն ակումբների հետ բազմաթիվ տիտղոսներ եմ նվաճել»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Muschio Selvaggio-ն:

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլին կյանքից հեռացած Մինո Ռայոլան նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա