Logo

Գերմանացի թենիսիստուհին անվանել է «Ուիմբլդոնի» հաղթողի իր ֆավորիտներին

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:22 / 10.06.2022ՍՊՈՐՏ
Բառբառա Ռիտներ

Գերմանիայի հավաքականի կազմում կանանց թենիսի Ֆեդերացիայի գավաթի 1992 թվականի հաղթող Բառբառա Ռիտները ներկայացրել է առաջիկա «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղերի հաղթողի իր գլխավոր ֆավորիտներին։

Նրա կարծիքով՝ հունիսի 27-ից հուլիսի 10-ը կայանալիք մրցաշարում հաղթելու առավել մեծ հնարավորություն ունեն «Մեծ սաղավարտի» մրցումների 20-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը և աշխարհի 10-րդ ռակետ Մատեո Բերետինին։ Ջոկովիչն Ուիմբլդոնում հաղթել է 6 անգամ, Նադալը՝ 2, իսկ Բերետինին անցյալ տարի հասել էր եզրափակիչ։

«Ես հակված եմ մտածել Մատեո Բերետինիի մասին, որն անցյալ տարի արդեն եղել է եզրափակիչում։ Տպավորում է, թե նա ինչպես վերադարձավ վնասվածքով պայմանավորված եռամսյա ընդմիջումից հետո։

Եթե Ռաֆան խաղա, իսկ նա դեռ չի բացառել դա, ապա նա նույնպես չեմպիոնության միանշանակ թեկնածու կլինի։ Հակառակ պարագայում ֆավորիտը կլինի Նովակ Ջոկովիչը, քանի որ ռուսաստանցիները չեն մասնակցելու մրցաշարին»,- ասել է Ռիտները Eurosport-ի հետ զրույցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա