Logo

«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև բանակցություններն ավարտական փուլում են

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:54 / 27.06.2022ՍՊՈՐՏ
Ֆրենկի դե Յոնգ

«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև բանակցությունները նիդեռլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի շուրջ ավարտական ​​փուլում են՝ հայտնում է The Telegraph-ը։

Գործարքը կարժենա 80 միլիոն եվրո: Բանակցությունները հաջող են ընթանում, և «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի տրանսֆերն իրականացնել այս շաբաթվա ընթացքում:

25-ամյա նիդեռլանդցու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ: 2021/2022 մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում, դարձել 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա