Logo

«Բարսան» 1.5 մլն եվրո է խնայել՝ Դեմբելեին չընդգրկելով մեկնարկային կազմում Լա լիգայի վերջին 2 տուրում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:20 / 26.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» 1.5 մլն եվրո է խնայել մրցաշրջանի ավարտին: Դրա համար «կապտանռնագույններն» Ուսման Դեմբելեին չեն ընդգրկել Լա լիգայի վերջին 2 խաղի մեկնարկային կազմում՝ հաղորդում է Barca Blaugranes-ը:

37-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում (0:0) ֆրանսիացին մնացել է պահեստայինների նստարանին, իսկ վերջին տուրի՝ «Վիլյառեալի» հետ հանդիպմանը (0:2) փոխարինման է մտել 57-րդ րոպեին:

Բանն այն է, որ եթե Դեմբելեն այդ հանդիպումներում խաղադաշտում անցկացներ 45 րոպե, «Բարսայի» կազմում կհասներ 150-րդ հանդիպման նշակետին: Այդ պարագայում ակումբն ստիպված կլիներ 1.5 մլն եվրո հավելավճար տրամադրել՝ համաձայն կողմերի միջև պայմանագրի պահանջների:

2021/22 մրցաշրջանում կատալոնական թիմի կազմում Դեմբելեն անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 13 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա