Logo

«Բարսելոնայի» հարձակվողը կարող է կարիերան շարունակել «Մարսելում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
08:55 / 20.06.2022ՍՊՈՐՏ
null

«Մարսելը» կարող է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթի տրանսֆերային իրավունքը՝ հաղորդում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը հարձակվողին դիտարկում է որպես առջևի գիծն ուժեղացնելու նախընտրելի տարբերակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավին ու դանիացին հանդիպել են: Ֆուտբոլիստը հայտնել է կատալոնական ակումբում մնալու իր ցանկությունը։

Չավիի՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Բրեյթվեյթն ընդամենը 22 րոպե խաղաժամանակ է ստացել (10 րոպե՝ Լա լիգայում, 12՝ Իսպանիայի գավաթում)։

Բրեյթվեյթը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է 2020 թվականի փետրվարից։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա