Logo

«Բարսելոնայի» հարձակվողը մոտ է «Բրյուգե» տեղափոխությանը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:01 / 05.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Ժուտգլան մոտ է «Բրյուգե» տեղափոխությանը՝ հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ կողմերը գրեթե համաձայնեցրել են տրանսֆերը։ Բելգիական ակումբը 23-ամյա իսպանացու համար 6 մլն եվրո կվճարի։

Ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել, տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի հաջորդ շաբաթ։ 2021/22 մրցաշրջանում Ժուտգլան «Բարսելոնայի» կազմում անցկացրած 9 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա