Logo

«Բարսելոնայի» հարձակվողը վարակվել է կորոնավիրուսով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:07 / 02.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» հարձակվող Լյուկ դե Յոնգը վարակվել է կորոնավիրուսով՝ հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա նիդեռլանդցի ֆուտբոլիստը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական է եղել։ Հաղորդվում է, որ Դե Յոնգն իրեն լավ է զգում։ Հարձակվողը բաց կթողնի Լա լիգայի 30-րդ տուրում կայանալիք «Սևիլիայի» դեմ խաղը։

Լա լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնայի» ու «Սևիլիայի» միջև կայանալիք խաղը կմեկնարկի ապրիլի 3-ին՝ «Նոու Կամպ» մարզադաշտում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա