Logo

«Բարսան» 2-րդ առաջարկն է կատարել «Բավարիային»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:06 / 24.06.2022ՍՊՈՐՏ
Ռոբերտ Լևանդովսկի-տրանսֆեր

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է ջանքեր գործադրել՝ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար: 

Բրիտանական The Telegraph-ի համաձայն՝ «Բարսան» 2-րդ առաջարկն է կատարել մյունխենյան գրանդին: Կատալոնացիներն առաջարկել են 35 միլիոն եվրո, սակայն «Բավարիան» կրկին մերժել է: Մյունխենցիները ցանկանում են Լևանդովսկիի տրանսֆերային իրավունքի վաճառքից ստանալ 40 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա լեհ հարձակվողը «Բարսելոնայի» հետ երեք տարվա պայմանագիր է համաձայնեցրել: Լևանդովսկիի պայմանագիրը «Բավարիայի» հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա