Logo

Ռոմանո. «Բարսան» հրաժարվել է գնել Տրաորեի տրանսֆերային իրավունքը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:40 / 24.05.2022ՍՊՈՐՏ
Ադամա Տրաորե

«Բարսելոնան» որոշում է կայացրել վինգեր Ադամա Տրաորեի ապագայի վերաբերյալ՝ հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացու տեղեկություններով՝ «Բարսան» հրաժարվել է գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը «Վուլվերհեմփթոնից»:

Տրանսֆերը ձևակերպելու համար «Բարսելոնան» անգլիական ակումբին պետք է վճարի 30 միլիոն եվրո։ Կատալոնացիները որոշել են խնայել այդ գումարը՝ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին ձեռք բերելու համար:

Ադաման հունվարին է վարձավճարով տեղափոխվել կատալոնական ակումբ, որի կազմում Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա