Logo

Ռոմանո. «Բարսան» կերկարաձգի Գավիի պայմանագիրը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:48 / 16.05.2022ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին հերթական հանդիպումն է անցկացրել ակումբի ղեկավարության հետ, որի ժամանակ քննարկվել է պայմանագրի երկարաձգման հարցը՝ հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Իտալացու տեղեկություններով՝ կողմերը մոտ են վերջնական համաձայնության գալուն։ Ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը։ Գործարքի բոլոր մանրամասները վերջնական տեսքի կբերվեն առաջիկա օրերին։

17-ամյա կիսապաշտպանի՝ կատալոնացիների հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գավիին ցանկանում են ձեռք բերել անգլիական «Լիվերպուլը» և «Չելսին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա