Logo

«Բարսան» պատրաստ է հրաժարվել Ֆրենկի դե Յոնգից. միայն 6 ֆուտբոլիստ է անձեռնմխելի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:42 / 12.05.2022ՍՊՈՐՏ
Ֆրենկի դե Յոնգ

«Բարսելոնան» պատրաստ է 60 միլիոն եվրոյով  «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերային իրավունքը՝ տեղեկացնում է բրիտանական Goal-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆրենկիի կարգավիճակը կատալոնական ակումբում փոխվել է. նա այլևս անձեռնմխելի ֆուտբոլիստ չէ:

Diario Sport-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» պատրաստ է Դե Յոնգի տրանսֆերային իրավունքը վաճառել «Ման. Յունայթեդին», եթե անգլիական ակումբը 100 միլիոն եվրո առաջարկի: Այս գործարքով կատալոնացիները կարող են բարելավել իրենց ֆինանսական վիճակը։

Ընդհանուր առմամբ՝ Չավին պատրաստ է լսել առաջարկներ թիմի առանցքային խաղացողներից 80 տոկոսի համար: Goal-ը հայտնում է, որ այս պահին կատալոնական գրանդում անձեռնմխելի խաղացողներ են Անսու Ֆատին, Պեդրին, Գավին, Ֆերան Տորեսը, Ռոնալդ Արաուխոն և Էրիկ Գարսիան:

Հիշեցնենք՝  2019 թվականի ամռանը «Բարսան» 75 միլիոն եվրոյով է «Այաքսից» ձեռք բերել նիդեռլանդցի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը: Ֆրենկի դե Յոնգի՝ «կապտանռնագույնների» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա