Logo

«Բարսելոնան» ու Ռոբերտոն ընդհանուր հայտարարի չեն գալիս

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:41 / 21.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» ու Սերխի Ռոբերտոն բանակցություններ են վարում նոր պայմանագրի հարցում՝ հաղորդում է լրագրող Ադրիա Ալբետսը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը 30-ամյա ֆուտբոլիստին 1 տարվա պայմանագիր է առաջարկում։ «Բարսան» փոքր-ինչ բարելավել է աշխատավարձի պայմանները՝ նախորդ առաջարկի համեմատ, սակայն նոր առաջարկը նույնպես չի բավարարում խաղացողին: Ֆուտբոլիստի շրջապատը գրեթե անհնար է համարում ներկայիս պայմաններով նոր պայմանագրի կնքումը։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 12 խաղում դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա