Logo

«Բարսայի» մարզական տնօրենը՝ Լևանդովսկիի՝ կատալոնական գրանդ հնարավոր տրանսֆերի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:31 / 15.04.2022ՍՊՈՐՏ
Levandovski-new transfer

Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին Movistar-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը։

«Մենք համաձայնություն չունենք Ռոբերտ Լևանդովսկիի հետ: Մենք խորապես հարգում ենք նրան. նա շատ կարևոր խաղացող է իր թիմի համար։

Շատ խոսակցություններ են պտտվում, դա նորմալ է, բայց մենք որևէ պայմանավորվածություն չունենք»,- ասել է Ալեմանին։

Ավելի վաղ լեհական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռոբերտ Լևանդովսկին ամռանը 3 տարվա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, իսկ ավելի ուշ տեղեկությունը հերքել է «Բավարիայի» մարզական տնօրեն Օլիվեր Կանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա