Logo

«Բարսելոնան» 8 թեկնածու է դիտարկում ձախ պաշտպանի դիրքում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:36 / 16.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» շարունակում է ձախ պաշտպանի փնտրտուքներն ամառային տրանսֆերային պատուհանի համար:

Լրագրող Ֆերնանդո Պոլոյի հաղորդմամբ՝ «կապտանռնագույնների» կարճ ցանկում են Խավի Գալանը («Սելտա), Ալեքս Գրիմալդոն («Բենֆիկա»), Նիկոլաս Տալյաֆիկոն («Այաքս»), Ալեքս Մորենոն («Բետիս»), Մարկոս Ալոնսոն («Չելսի»), Խոսե Գայան («Վալենսիա»), Ռամի Բենսեբաինին («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Բորնա Սոսան («Շտուտգարտ»):

Նշվում է, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիին ամենաշատը տպավորել է Խավի Գալանը:    

Հավելենք, որ «Բարսելոնայի» հիմնական ձախ պաշտպանը՝ Ժորդի Ալբան, ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 10 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա